Ինչի՞ն ուշադրություն դարձնել լողասենյակը կահավորելիս

Ինչի՞ն ուշադրություն դարձնել լողասենյակը կահավորելիս

Լողասենյակը կահավորելիս առաջին կարևոր քայլը ոչ թե ֆինանսական կողմն է կամ նորաձև տարբերակները, այլ այն, թե դուք ինչպես եք պատկերացնում ձեր իսկ լողասենյակը։ Վերցրեք թուղթ ու գրիչ ու մի քանի կետով նշեք, թե ինչ եք ուզում տեսնել։ Սա իսկապես օգնում է աշխատանքների ժամանակ չխճճվել այլ տարբերակների մեջ։ Հաջորդիվ գնահատեք, խորհրդակցեք մասնագետների հետ․ արդյո՞ք հնարավոր է կյանքի կոչել ձեր պատկերացումները։ Իսկ արդեն մյուս քայլով սկսեք բուն կահավորումը։ Մենք մի քանի խորհուրդ կտանք, որոնք կարող եք օգտագործել որպես ուղեցույց։ Համոզված ենք, որ այս հոդվածը ձեզ կօգնի մի փոքր ավելի լավ պատկերացնել ու կողմնորոշվել։ 

 

Խնդիր 1. Լողախցիկ թե լոգարան

Վերևում ամրացվող ցնցուղ, թե ձեռքի ցնցուղ։ Իսկ միգուցե և՛ նա, և՛ նա։ 

Լողախցիկ։ Խցիկում հնարովոր է տեղավորել և՛ ստատիկ կանգնող ցնցուղը և՛ ձեռքի շարժական ցնցուղը։ Կարող եք գնել այս երկուսը միասին կամ առանձին-առանձին։ Կարևոր է հիշել, որ վերևում կախված ցնցուղից 1 րոպեում հոսում է մինչև 30 լիտր ջուր։ Այդ իսկ պատչառով ջրահեռացման համակարգի ցուցումներն ուշադիր ստուգեք, պետք է, որ ջրահեռացումն ավելի արագ լինի, որպեսզի ցնցուղի ջուրը չհասցնի փակել լողախցիկի հատակը։ Լողախցիկները, որոնք իրենցջրահեռացման համակարգն ունեն, հիմնականում 1 րոպեում հեռացնում են 36 լիտր ջուր։ 

Թե ինչին է անհրաժեշտ ուշադրություն դարձնել լողախցիկ գնելիս, կարդացեք Modern-ի բլոգում։

Լոգարան։  Այն կարող է տեղավորել 160-180 լիտր ջուր։ Այնպես որ կարող եք վերևում հանգիստ տեղադրել ցնցուղ, այդ դեպքում ջրի հեռացման հետ խնդիրներ չեն առաջանա։ Այս պարագայում մտածեք ջրի ցալքունի մասին, քանի որ կախվող վարագույրը երբեմն չի փրկում «տրոպիկական անձրևից»։ Տարբերակ կարող է լինել փակվող և բացվող ապակյա վարագույրը։ Լոգարանի դեպքում նույնպես դուք կարող եք հանգիստ ունենալ և՛ վերևում կախվող և՛ ձեռքի ցնցուղներ։ Հիշե՛ք, նույնիսկ ամենափոքր լողասենյակը կարելի է հարմարավետ կահավորել։

Լոգարանների տեսակներին անդրադարձել ենք նաև նախկինում։ Եթե հետաքրքրված եք այդ թեմայով, առաջարկում ենք կարդալ մեր բլոգը, թե ինչպես ճիշտ ընտրել լոգարան։

 

Խնդրիր 2։ Ինչպե՞ս խնայել ջուրը

Վերջին շրջանում ջրի խնայողությունը գնալով ակտուալ է դառնում։ Այն 2 հիմնական նշանակություն ունի՝ պետք է խնայել ջուրը, այն բնական կարևոր ռեսուրս է, բացի այդ, խնայելով ջուրը, դուք խնայում եք նաև ձեր գումարը։ Այդ իսկ պատճառով պետք է ընտրել այնպիսի տարբերակ, որը միաժամանակ և՛ խնայում է, և՛ ջրի քանակը լողանալիս չի կրճատում։ Այժմ շուկայում կան տարբերակներ, որոնք կարողանում են ապահովել հաճելի լոգանք և հավելյալ ջուր բաց չեն թողնում։ 

Խնդիր 3։ Ինչպիսի ցնցուղ ընտրել

Ցնցուղի մի քանի տարբերակ կա՝ ձեռքի, ամրացվող, ինչպես նաև գարնիտուրաներ և համակարգեր։ 

Ձեռքի ցնցուղը հնարավորություն է տալիս միանգամից կառավարել ջրի շիթը, ընտրել ձեզ այդ պահին հարմար կամ դուրեկան տարբերակը։ Օրինակ՝ ուժգին շիթ կամ էլ հանդարտ հոսող տարբերակ։ 

Ամրացված տարբերակները կարող են լինել ինչպես առաստաղին, այնպես էլ պատին ամրացվող։ Ցնցուղի գլխիկը կարող է լինել կլոր կամ քառակուսի։ Իրականում շատերը հենց այսպիսի ցնցուղի մասին էլ երազում են։ Ամրացվող մեծ ցնցուղները հնորավորություն ունեն ստեղծել հորդառատ անձրևի տպավորություն։

Գարնիտուրա կամ համակարգեր։ Այս տարբերակը միքս է, որն առաջարկում է ինչպես վերևում տեղադրված ցնցուղ, այնպես էլ ձեռքի տարբերակ։ Դրանք ամրացված են ձողի վրա, որով ջուրը բարձրանում է վերև։ Այդ խողովակը բավական հեշտ մոնտաժվում է պատի վրա։

Ցնցուղների ռեժիմներին և դրանց առավելություններին ծանոթանալու համար առաջարկում ենք կարդալ Modern-ի բլոգը այդ թեմայով։