
Հաճախ ասում են, որ խոհանոցը տան սիրտն է: Ցանկանու՞մ եք, որ Ձեր լվացարանը նորաձև լինի, բայց միևնուն ժամանակ լինի դիմացկուն և պահպանի ֆունկցիոնալությունը երկար տարիների օգտագործումից հետո:
Խոհանոցային լվացարանների տարատեսակ ձևեր և չափսեր են հասանելի, և ճիշտ լվացարան ընտրելը կարող է դառնալ իսկական գլխացավանք` հաշվի առնելով ընտրության հսկայական տեսականին: Այնպես որ ճիշտ ընտրություն կատարելու համար Ձեզ անհրաժեշտ է համապատասխան գիտելիք:
Խահանոցային լվացարանները լինում են շատ տարբեր չափսերի, ձևերի և որակի, ինչպես նաև տարբեր տեղադրման եղանակների: Դուք պետք է նաև նախապես որոշեք, թե ինչ նպատակներով եք այն օգտագործելու: Ձեզ օգնելու համար ստորև մենք ներկայացնում ենք մի քանի օգտակար խորհուրդներ այն մասին, թե ինչպես ճիշտ ընտրել խոհանոցի լվացարանը:
Հասկանում ենք տարբեր լվացարանների կառուցվածքները․
Կարևոր է իմանալ, թե ինչպիսի լվացարանի կարիք ունեք և ինչպես եք ծրագրում օգտագործել Ձեր լվացարանը, որպեսզի հեշտությամբ կարողանաք գտնել այն ձևն ու կառուցվածքը, որն ամենաշատը կհամապատասխանի Ձեր ցանկություններին: Դուք կարող եք ընտրել ավանդական, մեկտեղանոց, մեծ ուղղանկյուն լվացարան, կամ երկտեղանոց լվացարան, որը կունենա երկու հավասար կողմեր, որն իդեալական է ընտանիքում օգտագործելու համար։ Պետք է ընտրել այնպիսի լվացարան, որտեղ հարմար կլինի լվանալ ձեռքերը, հարմար կլինի սննդի լվացման և պատրաստման համար: Նշենք նաև, որ երկտեղանի լվացարանը, որի մի կողմը շատ ավելի փոքր է, հարմար է աղբն այդ մասում կուտակելու համար: Առկա տեսակների և կառուցվածքի մասին տեղեկացված լինելը Ձեզ կօգնի ընտրել այն ամենալավ տարբերակը, որը կբավարարի Ձեր կարիքները:
Որոշեք քանի տեղանոց լվացարան է Ձեզ պետք
Լինում են մեկտեղանի, երկտեղանի և եռակողմ լվացարաններ: Դրանք կարող են լինել խորը կամ ոչ այնքան խորը, կամ դրանց համադրությունը: Մեկտեղանի լվացարանը իդեալական է ամաններ լվանալու համար և հիմնական օգտագործման համար, մինչդեռ երկտեղանի կամ եռակողմ լվացարանը բազմաֆունկցիոնալ է: Այս տարբերակը կհետաքրքրի նրանց, ովքեր խոհանոցից ունեն առավելագույն սպասելիքներ և մշտապես պատրաստում են ուտելիք:
Ընտրեք ձևն ու չափսը
Ձեր խոհանոցի չափսը այն հիմնական գործոններից է, ըստ որի պետք է ընտրեք լվացարանը: Լվացարանները հիմանակնում լինում են ուղղանկյուն, բայց կան նաև կլոր և երիկամաձև լվացարաններ: Անպայման չափեք այն տարածությունը, որտեղ պետք է տեղադրեք Ձեր լվացարանը, որպեսզի համոզված լինեք, որ չափսը կհամապատասխանի Ձեր պահարանին: Լվացարանները տարբեր են լինում:
Իմացեք տեղադրման տեսակը
Այն, թե ինչպես կտեղադրվի լվացարանը մեծապես կազդի դրա գործառույթների և տեսքի վրա: Կան խորը տեղավորվող լվացարաններ և բարձր նստող լվացարաններ, որոնց եզրերը ակնհայտորեն բարձր կլինեն պահարանից: Կան նաև ցածր նստող և ընկղմված լվացարաններ, որոնք ձուլվում են պահարանի վերնամասի հետ: Այս ոճն առաջարկում է գերհիգիենիկ տարբերակ, որը նաև կապահովի շքեղ տեսք: Այլ տարբերակներից է նաև ագարակային ոճի լվացարանը, որը նույնպես խոհանոցին հաղորդում է յուրահատուկ տրամադրություն:
Ձեր տան համար կատարյալ լվացարան գտնելը դարձրեք հաճելի գործընթաց: Վերոհիշյալ խորհուրդները կօգնեն Ձեզ կատարել ճիշտ ընտրություն, որպեսզի Ձեր բոլոր կարիքները բավարարվեն և Ձեր տան սիրտը լինի լիակատար: