Լողասենյակին, անշուշտ, շքեղություն հաղորդում է առաջին հերթին ճիշտ ու խնամքով ընտրված լոգարանը: Կարևոր է, որ այն նախ՝ լինի հարմարավետ ու ձեր պահանջներին ու ձեր լոգոսենյակին հարմար, և նոր միայն շքեղ: Այդ իսկ պատճառով այս հոդվածքում կպատմենք, թե ինչ ձևի լոգարաններ կան այսօր շուկայում և հատկապես ինչին է պետք ուշադրություն դարձնել լոգարանն ընտրելիս: Նշենք, որ հիմնականում լոգարանները բաժանվում են 2 մեծ խմբի՝ արևմտյան և արևելյան ոճերի: Արևմտյան ոճի լոգարանները նախագծված են այնպես, որ լոգանք ընդունողը կարող է հանգիստ պառկել, որովհետև այն բավականաչափ երկար է, ոչ շատ խորը: Իսկ ահա արևելյան ոճը լրիվ այլ կերպ է՝ այստեղ լոգանք ընդունողը կարող է նստել, իսկ Ճապոնիայում տարածված է ոչ մեծ մակերեսով, բայց մինչև ուսերը մարդուն ծածկելու հնարավորությամբ լոգարաններ: Ըստ ճապոնական բացատրության՝ այդ օֆուրո տեսակի լոգարանները ոչ միայն ֆիզիկապես էին հանգստացնում մարդուն, այլ նաև հոգեպես:
Իսկ այժմ առաջարկում ենք ծանոթանալ լոգարանների հիմնական տեսակներին ու դրանց տարբերություններին: Սկսենք հերթով՝
1. Clawfoot tubs
Clawfoot լոգարանները հիմնականում չափսերով ավելի մեծ են, քան սովորական, դասական լոգարանները: Դրանք տեղադրվում են լոգոսենյակի ցանկացած հատվածքում, քանի որ որևէ տեղ ամրացնելու կարիք չկա, այսպես ասած կոչվում են "ինքնուրույն կանգնողներ": Այսինքն՝ ինչ-որ հատվածում դրանք ֆիքսելու խնդիր չկա: Clawfoot լոգարաններն ունեն 4 տեսակ՝
Դասական լոգարան: Սա քառակուսի դիմային հատված ունի, որտեղ կա ջրահեռացման հատվածը, ինչպես նաև այդ մասում տեղադրվում է ջրի ծորակը: Իսկ ահա թիկունքի հատվածը կլորավուն է:
Երկու կողմից կլորավոն լոգարան: Այս տարբերակի ծայրերը կլորավուն են, իսկ ծորակը տեղադրվում է մեջտեղում: Այս լոգարանի երկու ծայրում էլ հանգիստ կարող եք թիկնել, քանի որ այն հատուկ առանձնացված հատված չունի:
Թիկնակը բարձր լոգարան: Այս տեսակի ծայրը քառակուսի է, իսկ թիկնակի մասը բարձր, որն օգնում է ավելի հանգիստ պառկել ու վայելել լոգանքը:
Կրկնակի բարձր թիկնակով լոգարան: Այս տարբերակն, ինչ խոսք, շատ գայթակղիչ է: Մեջքի համար շատ հարմար դիրք է ապահովում ու թույլ տալիս մինչև վերջ հանգստանալ լոգանք ընդունելիս:
Նման տեսակի լոգարան ձեռք բերելու համար անհրաժեշտ է ունենալ ընդարձակ լողասենյակ, որտեղ կկարողանաք տեղադրել լոգարանը: Այսպիսով այն և հարմար կլինի օգտագործելու համար և հետագայում մաքրելու:
2. Alcove Tub
Այս տեսակի լոգարանները հարմար են փոքր բնակարան ու փոքր լողասենյակ ունեցող մարդկանց համար: Սրանք տեղադրվում են պատի տակ, երեք կողմից շրջապատված են լինում պատերով, լոգարան կարող եք մտնել միայն դիմացից: Եթե ցանկանաք, կարող եք դիմացից էլ ապակյա պատուհան դնել, որպեսզի լոգանք ընդունելիս ջրի արտահոսք չլինի: Այս տարբերակների համար վերևում տեղադրվում են նաև ցնցուղներ, կանգնած ցնցուղ ընդունելու համար:
3. Drop-in Tub
Այս լոգարանները շատ նման են Alcove Tub-երին: 3 կողմից պատեր են և միայն մի կողմից մուտք կա: Այս տեսակի լոգարանի բարդությունը տեղադրելն է: Այն երկար ժամանակ է պահանջում, բացի այդ, հավելյալ ծախս դիմացի հատվածը սալիկապատելու համար: Սա նույնպես հարմար տարբերակ է փոքր լողասենյակների համար:
4. Ճապոնական ոճի լոգարան
Քանի որ ճապոնացիները հավատում են բուժմանն ու երիտասարդացմանը, նրանք լոգանք ընդունելու համար նախապատվությունը տալիս են մինչև վիզը ջրի մեջ ընկղմվելով լոգանքին: Այդ իսկ պատճառով ճապոնական ոճի լոգարանները խորն են ու ոչ լայն: Եթե դուք էլ եք սիրում ամբողջությամբ ջրի մեջ սուզվել ու հանգստանալ, ինչպես նաև լողասենյակում քիչ տեղ ունեք լոգարանի համար, կարող եք ընտրել հենց այս տեսակը:
5. Անկյունային լոգարան
Անկյունային լոգարանները հարմար են այն առումով, որ երկու պատի արանքում են լինում: Կարող են լինել եռանկյունաձև, ուղղանկունաձև, ինչպես նաև այլ ձևերով ու կտրվածքներով: Անկյունային լոգարանների որոշ տարբերակներ նախատեսված են միանգամից երկու հոգի տեղավորելու համար: Ծորակները կարող են տեղադրվել տարբեր հատվածներում, ինչպես՝ ծայրերում, այնպես էլ ճակատային հատվածում: Առավելություններից մեկն այն է նաև, որ օգտագործում է անկյունային տարածությունը: Կարող է ապակյա պատուհանով առանձնանալ ընդհանուր լողասենյակից և թույլ չտա ջրի արտահոսք: