Ինչպես ունենալ բարձր տեխնոլոգիաներով հագեցած լողասենյակ

Ինչպես ունենալ բարձր տեխնոլոգիաներով հագեցած լողասենյակ

Բարձր տեխնոլոգիաներն ամենուր են, այդ թվում՝ լողասենյակում: Եթե սկսել եք լողասենյակի վերանորոգման աշխատանքներ ու փնտրում եք, թե նորարարական ինչ լուծումներ կարելի է օգտագործել այնտեղ, ապա ճիշտ հասցեում եք: Ժամանակակից լողասենյակները զուտ լողասենյակներ չեն տարրական կարիքները հոգալու հաար, այն նույնքան գեղեցիկ, հարմարավետ ու գրավիչ պետք է լինի, որքան տան մյուս սենյակները: Իսկ հարմարավետության համար բարձր տեխնոլոգիաների ոլորտը հետաքրքիր առաջարկներ ունի: 

1. Փոփոխվող լուսավորություն

Երբ մտածեք, թե ինչ գործողություններ եք անում լողասենյակում օրվա ընթացքում, կհասկանաք, որ փոփոխվող լուսավորությունը կարևոր է: Օգտագործեք ակտիվ լուսավորություն պատրաստվելիս, իսկ երեկոյան աղոտ լուսավորություն լոգանք ընդունելիս: Փոփոխվող լուսավորության համակարգերով բավական հեշտ է կառավարել լուսավորությունն ըստ տրամադրության և օրվա ժամի: 

2. LED լուսավորություն

Ժամանակակից մեկ այլ նշանակալի ձեռքբերում է LED լուսավորությունը լողասենյակում: LED լուսավորությամբ դուք ունենում եք էներգիայի խնայողություն, այն սենյակը քիչ է տաքացնում, դիմացկուն են ու թունավոր նյութեր չեն պարունակում: 

3. Ցնցուղի հայելի 

Լողախցիկում չքրտնող հայելի տեղադրեք: Այն շատ կարևոր է սափրվելու, սկաբով դեմքը մերսելու և նմանատիպ այլ գործողություններ անելու համար: Իսկ եթե չքրտնող գործառույթի հետ ավելացնեք նաև լուսավորվող եզրերով տարբերակը, ապա այն իդեալական կլինի: 

4.Հեռուստացույց խոնավության մեջ

Վաղ առավոտյան օրը կարող եք սկել եղանակի տեսությանը կամ էլ այդ ժամի նորութուններին հետևելով: Այժմ լրիվ իրական է լողասենյակում հեռուստացույցի առկայությունը: Այն կարող է տեղադրվել լողախցիկում կամ էլ լոգարանի հարակից տարածքում: 

5. Բազմաֆունկցիոնալ զուգարանակոնքեր

Այժ սանտեխնիկայի շուկայում շատ տարածված են հետաքրքիր տեխնոլոգիական լուծումներով զուգարանակոնքերը: Կարող եք հանդիպել ինքնուրույն նստատեղը բացվող-փակվող, գոլորշի արձակող, տաքացվող զուգարանակոնքեր, ինչպես նաև տարբեր գործառույթներ ունեցող բիդեներ: Դեռ տարիներ առաջ այս ամենը ֆանտաստիկայի ժանրից էր, իսկ այժմ բարձր տեխնոլոգիաների շնորհիվ տանը կամ ցանկացած տեղ հարմարավետության հասնելը դարձել է բավական դյուրին: 

6. Ցնցուղային համակարգեր

Ժամանակակից ցնցուղային համակարգերն այնքան են զարգացել, որ կարող են կառավարվել ինչպես կամենաք: Ջրի շիթը ձեր ցանկությամբ կարող է ակնթարթային փոխվել: Կամ ինչ անել, եթե ուզում եք լողանալիս լավ երաժշտություն լսել ու լուսային փոփոխվող մթնոլորտ ստեղծել: Սանտեխնիկայի շուկան առաջարկում է երաժշտություն միացնելու հնարավորությամբ ցնցուղներ: