Ինչպես ունենալ անվտանգ լողասենյակ

Ինչպես ունենալ անվտանգ լողասենյակ

Լողասենյակը պետք է լինի ոչ միայն հարմարավետ ու գեղեցիկ, այլ նաև անվտանգ։ Իսկ անվտանգության տարբեր աստիճանները կախված են, թե լողասենյակից քանի հոգի է օգտվում ու արդյոք նրանց թվում երեխաներ կան, թե ոչ։ Անշուշտ, երեխաների առկայության դեպքում անվտանգության աստիճանը պետք է շատ ավելի բարձր լինի։ Առաջարկում ենք ծանոթանալ այն խորհուրդներին, որոնք կօգնեն ուշադրություն սևեռել այնպիսի մանրուքների, որոնք միգուցե ձեր մտքով չի էլ անցել։ Չէ՞ որ լողասենյակից լոգանք ընդունելիս կամ էլ ատամները լվանալիս չեք էլ մտածում վտանգների մասին։ 

1. Հանեք դեկորատիվ գորգերը

Դեկորատիվ գորգերը լողասենյակի սալիկապատ հատակին բավական մեծ վտանգ են ստեղծում, որ կարող են սահել ու կոտրվածքի պատճառ դառնալ։ Փորձեք խուսափել դրանցից։ Խոսքը դեկորատիվ գորգերի մասին են, իսկ եթե ուզում ես լոգանքից հետո փափուկ գորգի վրա կանգնեք, համոզվեք, որ այն ամուր նյութից է ու սալիկների վրա չի սահում։ 

2. Չսահող գորգեր

Առաջին կետում նշեցինք, որ դեկորատիվ գորգերը վտանգավոր են, բայց դա դեռ չի նշանակում, որ լողասենյակում ընդհանրապես արգելվում է գորգ ունենալ։ Այժմ շուկայում կան չսահող, հատուկ անվտանգ գորգեր, որոնց կիրառման դեպքում սահելու պատճառով վայր ընկնելու հավանականությունը բավական նվազում է։ 

3. Լոգարանի համար բազրիք, իսկ լողախցիկի՝ աթոռակ

Եթե լողասենյակից օգտվում են տարեց մարդիկ, ապա այն փորձեք որոշ չափով հարմարեցնել նաև իրենց։ Լոգարանի առկայության դեպքում կան հատուկ ամրացվող բազրիքներ, որոնք օգնում են բռնվել ու հեշտությամբ դուրս գալ լոգարանից։ Իսկ ահա եթե ձեր լողասենյակում լողախցիկ է, այնտեղ հատուկ աթոռակ դրեք, որպեսզի երբ թույլ զգան ընտանիքի անդամները կարողանան նստել, այլ ոչ թե վայր ընկնեն։ Բացի այդ, աթոռակին նստած կարող են բոլորն էլ լողանալ։ 

4. Լավ լուսավորված լողասենյակ 

Վնասվածքներ ստանալու ռիսկը բարձրանում է նաև, երբ կիսախավար լողասենյակ եք մտնում կիսաքնած վիճակում։ Խավարում խարխափելու ժամանակ կարող եք պատահաբար սահել կամ ինչ-որ բանի հարվածել։ Վառ լուսավորություն ունեցեք լողասենյակում, եթե ուղղակի ռոմանտիկ միջավայր չեք ուզում ստանալ։ 

5. Կանոնավոր մաքրեք լողասենյակը

Միկրոբներն անտեսանելի վտանգներ են, որոնք միշտ կան ձեր լողասենյակում։ Որպեսզի նվազեցնեք միկրոբների առկայությունը, բոլոր իրերը կանոնավոր մաքրեք, նույնիսկ սովորական գոլ ջրով մաքրելիս լողասենյակում մաքրություն կտիրի։ Ուշադրություն դարձրեք ծորակների, ցնցուղների գլխիկներիի մաքրությանը։ 

6. Լողասենյակի իրերը ձեռքի համար հարմար տեղ դրեք

Լոգանքի պարագաները կամ զուգարանի թուղթը ու մնացած պարագաները ձեռքի համար հարմար տեղ դրեք։ Ցնցուղ օգտվելիս եթե փորձեք ուժ գործադրել ինչ-որ անհասանելի տեղից շամպույն վերցնելու համար կարող է ընկնեք ու վնասվեք։ Հարմարեցրեք ամեն ինչ ձեռքի հեռավորության չափով։ 

7.Վտանգավոր իրերը հեռու պահեք երեխաներից

Լողասենյակում յուրաքանչյուրի խնամքի ու հիգենայի պարագաները պետք է իրեն հասանելի մակարդակում լինեն։ Եթե ածելին, մկրատը կամ այլ սուր կտրող ծակող գործիքներ լինեն երեխաներին հասանելի վայրում, կարող են հետագայում լուրջ խնդրի առաջ կանգնեցնել ձեզ։ Խնամքով պահեք դրանք անհասնալի վայրում։ 

8. Ուշադրություն դարձրեք էլեկտրականությանը 

Լողասենյակում խոնավության պայմաններում էլեկտրականության հետ գործ ունենալը վտանգավոր է, եթե անվտանգության կանոններին չեք հետևում։ Նախ՝ ուշադրույուն դարձրեք, որ բոլոր լարերը բաց տեղ չունենան, էլեկտրական սարքերն օգտագործելուց հետո հոսանքից անջատեք։ Որոշ կանոնների խիստ հետևելու դեպքում այն խնդիրներ չի առաջացնի։

9. Չոր պահեք լողասենյակի հատակը

Միշտ չորացրեք լողասենյակի հատակը։ Լոգանքից հետո անմիջապես չորացրեք ու միացրեք օդափոխության համակարգը։ Միշտ չէ, որ կհասցնեք զգուշացնել, որ լողասենյակի հատակը թաց է։ Թաց հատակի վրա ցանկացած անզգույշ շարժում կամ սահող հողաթափով մեկ քայլ կարող է ճակատագրական լինել։ Հետևեք պարզ կանոնների, դրանք երկար ժամանակ չեն խլում, բայց բարձրացնում են այդ սենյակում անվտանգության մակարդակը։