
Ցնցուղ ընդունելն իսկապես կարևոր է թարմանալու, հանգստանալու համար: Տարբեր մարդիկ տարբեր տևողությամբ են ցնցուղ ընդունում, իսկ ահա օրինակ Ամերիկայում ցնցուղ ընդունելը միջինում տևում է 8 րոպե: Վերջին տարիներին շատերը մեծ ուշադրություն են դարձնում ջրի պահպանման, գումար ու ժամանակ խնայելու հարցերին: Առաջարկում ենք ծանոթանալ 5 կարևոր փաստի, որոնք կօգնեն ավելի լավ պատկերացում կազմել ցնցուղի մասին և հեշտ ընտրություն անել:
1. Ոչ բոլոր ցնցուղներն են իրար նման
Տարբեր ցնցուղներ ջրի տարբեր ուժգնություն ունեն, ինչի պատճառով երբեմն ջրի անտեղի կորուստ է լինում, իսկ երբեմն էլ ցնցուղն այնքան թույլ է, որ պետք է բավական ժամանակ ծախսել ցնցուղ ընդունելու վրա: Իմիջայլոց, որոշ երկրներում հատուկ օրենքներով վերահսկում են, թե ինչպիսի ուժգնությամբ ու ինչ քանակությամբ ջուր կարող է հոսել ցնցուղից 1 րոպեում: Նշվում է, որ ինչքան քիչ ջուր գա ցնցուղից, այդքան քիչ էլ կոյուղիներ հոսող վատնված ջուր կլինի:
2. Դուք կարող եք թարմացնել ձեր ցնցուղը առանց լոգասենյակի պատերը վնասելու
GROHE-ի Retro-Fit ցնցուղային համակարգն իսկական փրկություն է նրանց համար, ովքեր ուզում են ընդամենը մեկ ժամում ունենալ լրիվ նոր ու հարմար ցնցուղ: GROHE-ի ցնցուղները շատ արագ միացվում են արդեն գործող ջրի խողովակներին և որևէ բարդություն չեն ստեղծում լոգասենյակում, մանավանդ, եթե դուք բնակարանը վարձակալել եք:
3. Թերմոստատիկ փականներ՝ հարմարեցված ցնցուղ ունենալու համար
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչքան ջուր է անտեղի հոսում, երբ սպասում եք ցնցուղի ջուրը ձեզ համար ցանկալի ջերմաստիճանի հասնի: Թերմոստատիկ փականների օգտագործումն օգնում է ոչ միայն խուսափել սառը կամ շատ տաք ջրով հանկարծակի լոգանքից, այլ նաև կանխում է ջրի անտեղի կորուստը: GROHE-Ի GrohTherm 2000 թերմոստատիկ փականը ժամանակակից լուծում է լոգարանի և ցնցուղի համար: Մասնագետները կարող են շատ հեշտ տեղադրել փականները, որոնք կօգնեն, որ ջուրը ցանկալի ջերմաստիճանի հասնի արագ և ցնցուղ ընդունելու ողջ ընթացքում պահպանի նախընտրելի ջերմաստիճանը:
4. Ցնցուղները չափերով մեծանում են
Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ վերջին տարիներին նախընտրում են մեծ ցնցուղներ: Շատ մեծ ցնցուղներով լոգասենյակն իդեալական վայր է հանգստանալու և վերականգնվելու համար: Մասնագետները պնդում են, որ մեծ ցնցուղները լոգասենյակներում դարձել են իսկական թրենդ:
5. Ցնցուղ ընդունելիս ջրի խնայումը լավ է ձեր դրապանակի համար
Ջրի սակագինն էականորեն տարբերվում է երկրից երկիր, մայրցամաքից մայրցամաք: Կարևոր չէ, թե որտեղ եք բնակվում. ջրի անտեղի կորստի կրճատումը նախ՝ կօգնի կրճատել ձեր ծախսերը, իսկ հետո՝ թեթևություն կզգաք, որ անտեղի չեք վատնել այն ու խնայել եք բնությունը: Եթե ուզում եք կրճատել ջրի ծախսը, ապա խորհուրդ են տրվում հետևյալ 3 քայլերը՝
-
Տեղադրեք ավելի արդյունավետ ցնցուղային համակարգ
-
Փորձեք ցնցուղ ընդունելու ժամանակը կրճատել 5 րոպեով
-
Օգտագործեք թերմոստատիկ փականներ և թվային հրահանգներով համակարգեր, որպեսզի կարողանաք կառավարել ցնցուղը: