GROHE ցնցուղների ջրի շիթի ռեժիմները

GROHE ցնցուղների ջրի շիթի ռեժիմները

Գերմանական ամենահայտնի բրենդներից մեկին՝ GROHE-ին բազմիցս անդրադարձել ենք, բայց այս անգամ ձեր ուշադրությանն ենք ուզում ներկայացնել GROHE-ի ցնցուղների ռեժիմների տարբերությունը: Այս բրենդը մշտապես աչքի է ընկնում իր նորարարական ու էլեգանտ լուծումներով, ըստ այդմ՝ ցնցուղներն էլ են տարբեր ու բավականին հետաքրքիր լուծումներով: Առաջարկում ենք հերթով ծանոթանալ դրանց տեսակներին ու ջրի շիթը կարգավորող ռեժիմներին: Այսպես դուք կարող եք ավելի վստահ ու տեղեկացված օգտագործել ցնցուղը: 

Ռեժիմ Rain

 

Բառն արդեն հուշում է, որ եկող ջուրը նման է լինելու անձրևի: Այս ռեժիմի ժամանակ ոտքից գլուխ թրջվում եք, թուլանում են մկանները: Այս ռեժիմը հիշեցնում է ամառային անձրև, երբ փափուկ ու նուրբ կաթիլները ձեզ ստիպում ենք ուրախանալ ու ոգեշնչվել: GROHE-ի արտադրանքներից նման ռեիմներ ունեն Power&Soul, Rainshower Icon, Rainshower Cosmopolitan, Rainshower Classic, Euphoria, Relexa, Movario, Tempesta New-ն: 

Ռեժիմ Smart Rain

 

Այս ռեժիմն ունի այն բոլոր հատկանիշները, որոնք ունի վերոնշյալ տարբերակը, միայն թե այս տարբերակը խնայում է ջուրը: Անունն արդեն հուշում է, որ այն խելացի է կառավարում: Այս ռեժիմով դուք դարձյալ հարմարավետություն եք զգալու, բայց ծախսելու եք ավելի քիչ ջուր: 

Այսպիսի ռեժիմ ունեն GROHE-ի Euphoria, Rainshower Icon, Rainshower Solo, Rainshower Eco հավաքածուները: 

 

Ռեժիմ GROHE Rain O2 Spray

 

Այս ռեժիմի հիմքը ջուրն ու օդն է: Օդը մտնում է գլխիկի մեջ ու կաթիլնները դուրս են գալիս ծավալով ավելի մեծ: Արդյունքում դուք ընդունում եք փափուկ ցնցուղ՝ օդով հարստացած: Նման ռեժիմով աշխատում են Power&Soul, Power&Soul Cosmopolitan, New Tempesta տարբերակները: 

 

Ռեժիմ Normal

 

Սա բոլոր պարագաներում ամենալավ ընտրությունն է: Ջուրը հավասարաչափ է իջնում ու թրջում ամբողջ մարմինը: Այս տարբերակը նույնպես թարմացնում է և հանգստացնում է: Այսպիսի ռեժիմ ունեն ena Stick, Euphoria Cube + Stick, Relexa, GROHE Ondus Stick, Euphoria Cosmopolitan Stick, Movario, Relexa հավաքածուները: 

 

Ռեժիմ Pure

 

Այս ռեժիմը հիշեցնում է լեռնային թարմ աղբյուրի՝ ջուրը գալիս է ցնցուղի գլխիկի մեջտեղից լայն ու փափուկ շիթով: Այս ռեժիմը թույլ է տալիս ցնցուղ ընդունել ջրի հնարավորինս բնական վիճակով: Նման ռեժիմ կա Rainshower Classic, Rainshower Cosmopolitan, Rainshower Rustik-ում: 

 

Ռեժիմ Champagne

 

Սա իդեալական ռեժիմ է ջրի օպտիմալ ծախսի հետ: Կաթիլները խառնվում են օդի հետ ու դառնում ավելի մեծ, փափուկ: Մասնագետները պնդում են, որ օդի ու ջրի խառնվելու շնորհիվ ջրի ծախսն ավելի քիչ է լինում: Եթե հաշվի առնենք ջրի շիթի փափկությունը, ապա հենց այս ռեժիմն է իդեալականը երեխաներին լողացնելիս: Նման ռեժիմ ունեն GROHE-ի Rainshower Cosmopolitan, Rainshower Classic, Euphoria, Relexa, Relexa Rustic, Movario հավաքածուները: 

 

Ռեժիմ Jet

 

Այս ռեժիմը հարմար է նրանց համար, ովքեր ինտենսիվ ցնցուղ ընդունելու կարիք ունեն: Ջրի ուժեղ շիթը մաշկին ու մկաններին տոնուս է հաղորդում: Սա ամենից առույգացնող տարբերակն է բոլոր ռեժիմներից: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո ջրի ուժեղ հոսքը կհանգստացնի մարմինը: Այս ռեժիմն օգտագործելով կարող եք նաև շատ արագ թեթև լվանալ լոգարանը կամ լողախցիկը:  Նման ռեժիմներ կգտնեք Power&Soul, Power&Soul Cosmopolitan, Rainshower Cosmopolitan, Rainshower Classic, New Tempesta, Relexa, Movario հավաքածուներում: 

 

Ռեժիմ Massage

 

Մասնագետները հավատացած են, որ հենց այս ռեժիմով պետք է սկսել առավոտը: Ակտիվ և խթանող այս ռեժիմը կնվիրի ձեզ ամբողջ օրվա համար հիանալի տրամադրություն: Այսպիսի ցնցուղից հետո ձեզ թարմ ու երիտասարդ կզգաք: Այսպիսի ռեժիմ կա GROHE-ի Euphoria, Tempesta new, Relexa, Movario, Relexa Rustik հավաքածույում: 

 

Ռեժիմ Bokoma Spray

 

Այս ռեժիմի ժամանակ 8 շիթով եկող ջուրը հատուկ համակարգի միջոցով հավաքվում է իրար կամ ընդհակառակը՝ հեռանում է իրարից: Սա մերսման հիանալի հնարավորություն է տալիս օրը դրական տրամադրությամբ սկսել: Այս ռեժիմը ստեղծելու համար GROHE-ի մասնագետները ոգեշնչվել են մերսումների դարավոր պատմությամբ ու ստացել են իդեալական տարբերակ: Այս ռեժիմով աշխատել խորհուրդ է տրվում սպա-սրահներին և սպորտային անձնական մարզիչներին: 

Այսպիսի ռեժիմ ունեն միայն երկկու հավաքածու՝ Power&Soul-ը և Power&Soul Cosmopolitan-ը: 

«Մոդեռն» խանութ-սրահը Grohe-ի, ինչպես նաև մի շարք Եվրոպական այլ հանրահայտ բրենդների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Մեզ մոտ կգտնեք լողասենյակային և խոհանոցային կահավորման ամենանորաոճ և ժամանակակից սանիտարական տեխնիկան։