Լողասենյակի տարածքը խնայելու, բայց միևնույն ժամանակ լողանալու ու թարմանալու համար շատ կարևոր է ստեղծել համապատասխան պայմաններ, իսկ ավելի ճիշտ` գտնել համապատասխան լողախցիկ: Այսօր սանտեխնիկայի շուկան առաջարկում է ամենաբազմապիսի լողախցիկներ, որոնք կգոհացնեն անգամ ամենաքմահաճ հաճախորհին: Թվում է՝ այն ինչ երբևէ ձեր մտքով անգամ անցած չի լինի, այսօր արդեն որոշ ընկերություններ իրականություն են դարձրել:
Եվ այսպես, եթե վերջնականապես որոշել եք ընտրել լողախցիկ և ոչ թե լոգարան, ապա պիտի հաշվի առնեք որոշ հանգամանքներ մինչև գնելը: Կարևոր է հասկանալ, թե ինչպես գտնել համապատասխան լողախցիկ ու ավելորդ գումար չծախսել:
Ըստ տեսքի լողախցիկները լինում են մի քանի տարբերակի: Օրինակ՝
Բաց լողախցիկ: Սա ոչ մեծ անկյուն է, առանց վերևում ամրացված ծածկի: Այս տարբերակները թանկ չեն, հարմար են ու նախատեսված են միայն ցնցուղ ընդունելու համար:
Փակ լողախցիկ: Սա բազմաբնութ է, կարող է լինել երկրաչափական տարբեր ձևերի, ու գնային տարբեր սահմանների: Ամբողջովին հերմետիկ է, տեղարվում է լողասենյակի ցանկացած հատվածում:
Լողախցիկն ու լոգարանը մեկում: Սա այն տարբերակն է, երբ ներքևի հատվածը լոգարան է, իսկ վերևում արդեն լողախցիկ: Այսպես հեղինակները, երկու տարբեր ձևերը համադրելով, հարմար տարբերակ են առաջարկում: Երբ կարիք կա, կարող եք պառկել լոգարանում, իսկ երբ չեք ուզում` ուղղակի կանգնել ցնցուղի տակ: Կարող եք ընտրել ամբողջովին փակ տարբերակ, կամ միայն մի կողմից լոգարանին ամրացված:
Բայց թե միայն լողախցիկն է լավը, թե երկուսը մեկում տարբերակը, պետք է ընտրեք ինքներդ, ըստ ձեր նախասիրությունների:
Կարևոր է նաև լողախցիկի տակդիրի ընտրության հարցը:
Մինչև վերջնական ընտրությունը կողմնորոշվեք, թե ձեզ ինչ խորության, ձևի ու նյութի տակդիր է անհրաժեշտ: Բացի այդ, երբ կողմնորոշվեք, համոզվեք, որ այն համապատասխանում է նաև տան ամենահաղթանդամ բնակչի չափսերին: Տակդիրի ընտրության հարցում դարձյալ չկա լավագույն տարբերակը, քանզի այն կախված է ձեր իսկ նախընտրություններից: Կարող եք ընտրել կերամիկայից, չուգունից, պողպատից ակրիլից կամ ուղղակի քարից պատրաստված տակդիր: Կարևոր է հասկանալ, թե որն իդեալական կլինի ձեր լողասենյակի ներքին հարդարանքի հետ: