Գրասենյակներում աշխատակիցների համար ստեղծված պայմանները շատ կարևոր են նրանց իսկ աշխատունակության մակարդակը պահպանելու համար: Իրեն հարգող յուրաքանչյուր ընկերություն փորձում է հնարավոր բոլոր պայմանները ստեղծել, որպեսզի օրվա մեծ մասն այնտեղ անցկացնող իր աշխատակիցները հարմարավետության խնդիր չունենան: Այս անգամ խոսելու ենք գրասենյակների սանհանգույցների հարդարանքի ու դրանց կարևորության մասին: Երբեք մի թերագնահատեք սանհանգույցի մաքրության, հարմարավետության դերը:
Նախ սկսենք գլխավոր հարցից՝ քանի սանհանգույց է պետք գրեսենյակում ունենալ: Այս հարցի պատասխանը կախված է նրանից, թե որքան աշխատակից ունի ընկերությունը: Ըստ միջազգային տվյալների ամեն 20 տղամարդու համար պետք է նախատեսել տղամարդկանց առանձին սանհանգույց և ամեն 15 կին աշխատակցուհու պարագայում կանանց համար առանձին սանհանգույց: Եթե աշխատակիցների թիվը 10 կամ ավելի քիչ է, ապա կարող եք ունենալ երկու սեռի համար նախատեսված ընդհանուր զուգարան:
Սանհանգույցները պետք է հագեցած լինեն համապատասխան լուսավորությամբ, օդափոխության համակարգով: Դե իհարկե, ներսից փակվելու հնարավորությամբ դռներին հավելյալ չենք անդրադառնում: Սանհանգույցներում պետք է անպայման տեղադրված լինեն օճառամաններ, զուգարանի բավականաչափ թուղթ, համապատասխան աղբարկղեր ու չորացման համակարգեր:
Եթե գրասենյակային տարածքը հնարավորություն չի տալիս ունենալ երկու առանձին սանհանգույց, ապա այդ դեպքում ավելի հարմար ու նախընտրելի է տեղադրել սենսորային ծորակներ, ձեռքերը չորացնող սարքեր: Սա նվազեցնում է աշխատակիցների հպումները տեղադրված իրերին: Ամեն դեպքում, սա չի նշանակում, որ նման կահավորանք ունենալու դեպքում մաքրության համար պատասխանատու անձնակազմին պետք է շաբաթը մեկ անգամ կանչել:
Սանհանգույցներում աշխատակիցները նախընտրում են նաև ունենալ հայելի, եթե ոչ ամբողջ հասակի համար, ապա գոնե միջին չափսի: Եթե սանհանգույցի տարածքը թույլ է տալիս, շատ լավ կլինի ունենալ մեկ այլ նստելու տեղ, ինչ-որ աթոռ կամ բազմոցատիպ ինչ-որ կահույք:
Իսկ ինչ վերաբերում է հենց զուգարանակոնքի, լվացարանի, չորանոցի կամ օրինակ՝ հայելիների ընտրությանը, ապա սա նույնպես կախված է ընկերության ոլորտից: Եթե ձեր ընկերությունը զբաղվում է իրավաբանական խորհրդատվությամբ, միգուցե ձեզ ավելի շատ դուր գան դասական ոճի զուգարանակոնքերն ու լվացարանները, թեև սա երբեք չի կարող լինել չափանիշ: Կարևոր է ճիշտ գնահատել ունեցած տարածքը, հնարավորությունները ու աշխատակիցների համար հաճելի պայմաններ ստեղծելու ցանկություն ունենալ: Իսկ թե ինչ տարբերակների մեջ ընտրություն անել, կարող եք կարդալ զուգարանակոնքերի և լվացարանների տարբերակների մասին մեր պատրաստած հոդվածները: Որևէ տարբերակ հավանելու դեպքում կարող եք զանգահարել կամ այցելել Մոդեռն խանութ-սրահ ու տեղում ծանոթանալ առաջարկվող տեսականուն: Մոդեռն խանութ-սրահում կգտնեք գերմանական, իտալական և եվրոպական այլ երկրների արտադրության ամենաբարձրորակ սանիտարական տեխնիկան: