
Վերանորոգման տեսակետից լողասենյակը ողջ տան ամենաթանկ սենյակներից մեկն է, որը ծախսատարության առումով համեմատելի է միայն խոհանոցի վերանորոգման հետ. դա է պատճառը, որ մենք հաճախ նախընտրում եք ձեռք չտալ դրանց: Բայց ձեզ հարկավոր չէ համարձակություն հավաքել վերանորոգում անելու համար, որպեսզի ձեր լողասենյակը շքեղ տեսք ստանա: Եթե հնարավոր չէ մարմարյա սալիկներ տեղադրել, չորս թաթերի վրա հենվող լոգարան ձեռք բերել և արևադարձային ցնցուղի վրա գումարներ վատնել, ապա պետք չէ հուսահատվել. կան բազմաթիվ տարբերակներ առանց բանկային հաշվի գումարը սպառելու ձեր լողասենյակին թանկարժեք տեսք հաղորդելու համար:
Վարձակալու՞մ եք: Ուրեմն, կարող եք շքեղ տեսք ստանալ առանց մեծածավալ վերափոխություններ կատարելու: Թարմացնելով ձեր լողասենյակը փոքրիկ դետալներով, ինչպիսին օրինակ պահարանն են, հայելին կամ լոգարանի գորգը՝ դուք կարող եք միանգամից փոխել լողասենյակի տեսքը և վայելել այն առանց ուրագով լողասենյակի պատերը քանդելու: Ահա ձեր լողասենյակի հարդարման համար ութ մատչելի միջոց, որոնք կդարձնեն այն լիցքաթափվելու համար ձեր նախընտրած վայրը:
Ավելացրեք նստելու համար նախատեսված հատված
Համարյա ամեն բարձրակարգ լողասենյակ, որ մենք երբևէ տեսել ենք, կահավորված է նստելու համար որևէ տեսակի հարմարանքով՝ լինի դա հասարակաթոռակ, փափկաթոռկամ զարդաքանդակված բազկաթոռ:Ինչու՞ անել պեդիկյուրը զուգարանակոնքի վրա նստած, երբ կարելի է այն անել ձեր սեփական «գահի» վրա:
Կոկիկ պահեք իրերը
Հաճախ լողասենյակների ամենալավ կահավորված հատվածներում տեսնում ենք ապակյա անոթներ՝ լցված բամբակյա գնդիկներով: Ավանդական տեսքը բոլորի համար չէ, և մեզնից ոմանք նախընտրում են քողարկել իրենց զուգարանային պարագաները: Ձեր տարածքը գեղագիտորեն ավելի հաճելի դարձնելու համար ամենափորձված և հաջողված հնարքներից է իրերի կոկիկ դասավորումը:Դրեք օճառը ամանի մեջ, այլ ոչ թե լվացարանի վրա, թաքցրեք ատամի խոզանակը գեղեցիկ բաժակի մեջ կամ պահեք բամբակյա փայտիկները ձեր տուփի մեջ: Հավատացե՛ք՝ տարածքը միանգամից ավելի կոկիկ տեսք կստանա:
Փոխեք ձեր լոգարանի գորգը
Լոգարանի կեղտոտ կամ մաշված գորգն ակնհայտորեն ձեր լողասենյակի փնթի տեսքի պատճառն է: Եթե դուք ունեք այդպիսի գորգ, ապա միանշանակ հարկավոր է շուտափույթ փոխել այն: Ավելին, լողասենյակների ամենաքմահաճ հարդարումը մի քայլ հեռու է գնացել՝ փոխարինելով թավահյուս գործված գորգերը պարսկական կամ թուրքական կարպետներով: Փափուկ բրդյա կարպետները հիանալի փոխարինիչ են լոգարանի գորգերին: Առավել ևս հաշվի առնելով այն, որ դրանք առանձնանում են իրենց գեղեցիկ զարդաձևերով և գույներով:
Կախեք ինքնատիպությամբ առանձնացող հայելի
Ընտրելով ձեր անհատականությունն ընդգծող հայելի և դրա տեղադրման տեսակետից գտնելով խելացի/շահավետ լուծումներ՝ դուք կբարեկարգեք ձեր տարածքը՝ դարձնելով այն առանձնահատուկ:Հայելիների ճիշտ ընտրության մասին կարդացեք մեր հոդվածը։
Կախիչներ
Երբևէ լսե՞լ եք այս արտահայտությունը՝ «տեղ ամեն ինչի համար և ամեն ինչ իր տեղում»: Լողասենյակը կարող է հեշտորեն թափթփված տեսք ստանալ, եթե այնտեղ կա իրերի կույտ կամ չկա կախիչ ձեր սրբիչներն ու լոգանքի խալաթը կախելու համար (կամ եթե սպիտակեղենը թափված է հատակին): Հետևաբար, լվացարանի կողքին կախեք փոքրիկ, ձեռքի սրբիչի համար նախատեսված օղակ, ամրացրեք կեռիկ ձեր լոգանքի խալաթի համար և համոզվեք, որ լողասենյակն ունի լոգանքի սրբիչները կախելու համար ձող: Այս պարզ հավելումները կարող են տեսողականորեն աննկատ թվալ սովորական հյուրին, բայց դրանք կարող են տպավորություն գործել սենյակի ընդհանուր տեսքի վրա:
Արույրե փայլ հաղորդեք
Վերջին շրջանում ամենուր տեսնում ենք արույրն ու պղինձը, հատկապես ամենաթանկարժեք լողասենյակներում: Այն փաստը, որ այն քրոմավորված չէ (ամենահիմնական մշակման տեսակներից մեկն է) միանգամից վայելուչ տեսք է տալիս նրան: Դուք կարիք չունեք փոխել ձեր բոլոր ծորակները (հավատացե՛ք, նույնիսկ փոքրածավալ պարագարները կարող են եղանակ փոխել), բայց նոր օճառամանը, խոշորացնող հայելին կամ փոքրիկ ապակյա անոթը կարող են հնարամիտ լուծում լինել:
Զարդարեք ձեր պատերը
Թեև պաստառը կարող է ծախսատար և ժամանակատար լինել, բայց արդյունքը միանշանակ արժե դրան: Այն նույնքան էժան չէ, ինչպես նոր օճառամանը, բայց համեմատելով այն գումարի հետ, որ պետք է վճարեք բանվորին նոր ցնցուղի և սալիկների տեղադրման համար՝ սա լավ գործարք է: Եթե ձեր տարածքը միայն թարմացման կարիք ունի կամ եթե դեռ չեք կարող ամբողջական վերանորոգում կատարել մոտակա շրջանում, ապա մի քանի հազար դրամ ծախսելը կարող է որոշիչ լինել լողասենյակին նոր տեսք հաղորդելու հարցում:
Մի բավարարվեք պարզ լուսավորությամբ
Վերադիր լուսավորությունը հաճախ այնքան անտեսված է: Հավանաբար պատճառն այն է, որ երբ մենք տեղափոխվում ենք նոր տուն երբեք չենք վերափոխում այնտեղի լուսավորությունը: Թեև կան գեղեցիկ լուսավորության համար բազմաթիվ հասանելի տարբերակներ, որոնք չեն արժենա հսկայական գումարներ: Լողասենյակի լուսավորության վերաբերյալ մեր խորհուրդներին ծանոթացեք այստեղ։