Բոլորիս ծանոթ է այս տեսարանը, երբ դուրս ենք գալիս ցնցուղի տակից կամ լոգարանից ու ուզում ենք մեզ տեսնել հայելու մեջ, իսկ մեր պատկերի փոխարեն հաստ շերտով նստած գոլորշին է: Երբ հայելին չորանում է, ապակու վրա կաթիլների հետքեր կամ գծեր են հայտնվում ու ստիպված եք լինում այն նորից մաքրել հատուկ մաքրող միջոցով: Այս հոդվածով մենք պատմելու ենք ձեզ, թե ինչ միջոցներով կարող եք լողասենյակի հայելին պահել մաքուր, անգամ երբ լողասենյակն այդ ժամանակ օգտոգործում եք ցնցուղ ընդունելու կամ լոգանքի նպատակով: Մեր առաջարկած տարբերակներից շատերը ձեզնից մեծ ջանքեր չեն պահանջի, բայց կօգնեն չնյարդայնանալ ամեն անգամ լոգանքից հետո մի քանի ժամ սպասելուց:
Բացեք պատուհանը
Ամենաառաջին խորհուրդն ամենատրամաբանականն ու հեշտն է, պետք է բաց թողնել հնարավորության դեպքում պատուհանը: Այսպիոսով հայելու ու մնացած իրերի վրա գոլորշի հավաքվելու փոխարեն խոնավությունը դուրս կգա սենյակից: Այս տարբերակը մի թերություն ունի. պատուհանը բաց թողնելիս ներսի ջերմությունն արագ դուրս կգա, իսկ սառը եղանակին այն ամենալավ տարբերակը չի լինի, ինչ խոսք: Կարող եք այս տարբերակը պահել տաք եղանակի համար:
Միացրեք օդափոխության համակարգը
Միացրեք սարքը լողանալուց առաջ, այդ ողջ ընթացքում համակարգը կքաշի խոնավությունն ու կաթիլներ չեն հայտնվի հայելու կամ մնացած իրերի վրա: Թեև այս տարբերակն իդեալական չէ, բայց կարող եք փորձել ու հնարավորինս անմշուշ լողասենյակ ունենալ: Խնդիրն այն է, որ օդափոխության համակարգը կարող է և չհասցնել ամբողջությամբ ու արագ քաշել գոլորշին, որպեսզի այն չհասցնի պատել հայելին: Ուստի լողասենյակը կահավորելիս անհրաժեշտ է տեղադրել օդափոխության լավ համակարգ։
Սափրվելու փրփուր
Սա մեր հաջորդ տարբերակն է, որն իսկապես բավական արդյունավետ է: Մինչև լոգարանից օգտվելը շատ քիչ փրփուր արեք հայելու վրա ու չոր կտորով այն տարածելով՝ լրիվ մաքրեք հայելու վրայից: Այս մեթոդը մի քանի օր առանց գոլորշի կպահի ձեր հայելին, երբ զգաք, որ ձեր հայելին կամաց-կամաց սկսում է քրտնել, ապա նորից մաքրեք փրփուրով:
Օճառ
Այս տարբերակը նախորդի նման երկարաժամկետ չէ, բայց մեկ օր դիմանում է: Կարող եք սպունգով ամանների հեղուկից տարածքել հայելու վրա ու խոնավ շորով մաքրել այն, կարող եք անել սա մի քիչ քացախ էլ ավելացնելով:
Լողասենյակի ինովացիոն հայելիներ
Եվ վերջապես՝ սանիտարական տեխնիկան տարեց տարի փոփոխվում է ու առաջարկում նորարարական լուծումներ: Այդպիսի լուծում է նաև հայելիների այն տեսակը, որըպարզապես չի քրտնում: Չքրտնող համակարգով հայելիներն իսկական փրկություն են լողասենյակի համար: Հաճելի լոգանքից կամ ցնցուղ ընդունելուց հետո այլևս կարիք չի լինի սպասել, թե երբ է մաքրվելու հայելիի վրայի գոլորշին: Ավելին՝ պետք չի լինի ձեռքով հայելու գոլորշին մաքրել ու հետքեր թողնել: Շուկայում այժմ առկա են նաև այնպիսի հայելիներ, որոնք կարող եք տեղադրել նույնիսկ լողախցիկում ու ցնցուղ ընդունելիս օգտվել դրանից:
Հայելիների տարբեր տեսակների ու դրանց ընտրության մասին կարող եք կարդալ մեր նախորդ հոդվածը, որտեղ մանրամասն պատմում ենք, թե տարբերակներից որ մեկն ինչ առավելություններ ունի:
«Մոդեռն» խանութ-սրահում՝ Սայաթ-Նովա 37 հասցեում, բացի խոհանոցային և լողասենյակային սանիտարական տեխնիկայից, կարող եք գտնել նաև եվրոպական ճանաչված բրենդերի յուրահատուկ և բարձրորակ հայելիներ և աքսեսուարներ։