Պատկերացրեք՝ դուք պատրաստվում եք վերանագորել ձեր խոհանոցը կամ արդեն վերանորոգման աշխատանքների շրջանում եք։ Իհարկե, ինչ-որ պահի կհոգնեք այդ գործընթացից, բայց փորձեք այն հնարավորինս հաճելի դարձնել։ Սկսեք նախագծել, գրել ու հստակ որոշել, թե ինչ եք գնելու։ Մյուս հարցերը ձեզ թողնենք, իսկ ահա խոհանոցի խառնիչային ծորակի հարցում փորձենք թեթևացնել ձեր հոգսերն ու մի քանի տարբերակ առաջարկենք։
Խառնիչային ծորակ ընտրելու ժամանակ պետք է հաշվի առնեք մի քանի հանգամանք։ Առաջին հերթին՝ ծորակի բարձրությունը պետք է այնքան լինի, որ դրա տակ կարողանաք լվանալ նույնիսկ ամենամեծ կաթսան։ Որպես լուծում կարող ենք առաջարկել դուրս եկող ցնցուղով (pull-out) խոհանոցային ծորակները։ Չէ՞ որ դրանք իսկական փրկություն են խոհանոցային տարածքը բազմաֆունկցիոնալ աշխատանքային գոտու վերածելու համար: Դուրս եկող ցնցուղով շատ հեշտ կլինի ինչպես սպասքի լվացման գործընթացը, այնպես էլ՝ բանջարեղեն, մրգեր լվանալը։
PULL-OUT և PULL-DOWN ցնցուղների տարբերությունները գրեթե աննշան են։ Իրականում երկու տեսակն էլ ունեն բազմաֆունկցիոնալություն, երկուսն էլ առանձնանում են ծորակից, երկուսն էլ երկարում են ծորակի մեջ մտնող և դուրս եկող խողովակի շնորհիվ: Տարբերությունը գրեթե աննշան է: Օրինակ՝ եթե խոհանոցում ձեր ծորակը բարձր է ու բերանային մասն ուղիղ, ապա ձեզ ավելի շատ անհրաժեշտ է pull out (այսինքն՝ դուրս եկող) տարբերակը, իսկ եթե ծորակի բերանային մասը կախված է դեպի լվացարան, ապա ավելի հարմար կլինի pull down (ներքև իջնող) տարբերակը:
GROHE-ի՝ դուրս եկող ցնցուղով խոհանոցային ծորակների մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ։
Երկրորդ՝ ուշադրություն դարձրեք, որ ծորակից ջրի շիթն ուղիղ իջնի ջրահեռացման անցքի վրա, այլապես շրջի ցայտերն ամբողջ խոհանոցով մեկ կտարածվեն, բացի այդ՝ ջրի ձայնը կսկսի խանգարել։
Երրորդ՝ պետք է ընտրել այնպեսի խառնիչային ծորակ, որի բռնակը երկար է։ Սա դյուրացնում է ջուրը բացել, փակելու գործընթացը։ Կարող ենք մեկ այլ տարբերակ էլ առաջարկել, որն ավելի այժմեական է՝ խառնիչային ծորակ Touch (հպում) տեխնոլոգիայով։ Այս պարագայում ջուրը միանում է ձեռքի թեթև հպումից, իսկ ծորակն ավելի մաքուր է մնում։
Եվ վերջապես՝ ուշադրություն դարձրեք, որ խառնիչային ծորակն ունենա ջրի ֆիլտր։ Որոշ խառնիչային ծորակներ իրականում մի ամբողջ ջրային համակարգ են։ Տարբերակներ կան, որ ծառնիչային ծորակն ունենում է 2 բացիչ՝ մեկը ջուրը խառնելու համար, մյուսը՝ ֆիլտրացիայի։ Ֆիլտրն ու հաղորդող սարքը կտեղադրվեն լվացարանի տակ՝ պահարանի մեջ, չեն զբաղեցնի շատ տեղ ու անտեսանելի կլինեն։
Խոհանոցի վերանորոգումը սկսելուց առաջ կարող եք ծանոթանալ նաև GROHE-ի խոհանոցային լվացարանների հետ, որոնք հարմար են բոլոր ոճերի համար։