Դուրս եկող ցնցուղով խոհանոցային ծորակներն իսկական փրկություն են խոհանոցային տարածքը բազմաֆունկցիոնալ աշխատանքային գոտու վերածելու համար: GROHE-ի խոհանոցային ծորակների լայն տեսականին իր յուրօրինակ դիզայնով ընտրության մեծ հնարավորություն է ընձեռնում հաճախորդներին:
Եթե դուք սիրում եք պատրաստել, ապա ձեզ հաստատ կգոհացնեն GROHE-ի՝ խոհանոցային ցնցուղով ծորակները: Տեսականուց որ մեկին էլ նախապատվությունը տաք, ապա համոզված եղեք, որ այն միանշանակ իր բազմաֆունկցիոնալությամբ կհամապատասխանի ձեր ցանկություններին:
Իսկ որո՞նք են PULL-OUT և PULL-DOWN ցնցուղների տարբերությունները
Իրականում երկու տեսակն էլ ունեն բազմաֆունկցիոնալություն, երկուսն էլ առանձնանում են ծորակից, երկուսն էլ երկարում են ծորակի մեջ մտնող և դուրս եկող խողովակի շնորհիվ: Տարբերությունը գրեթե աննշան է: Օրինակ՝ եթե խոհանոցում ձեր ծորակը բարձր է ու բերանային մասն ուղիղ, ապա ձեզ ավելի շատ անհրաժեշտ է pull out (այսինքն՝ դուրս եկող) տարբերակը, իսկ եթե ծորակի բերանային մասը կախված է դեպի լվացարան, ապա ավելի հարմար կլինի pull down (ներքև իջնող) տարբերակը:
Եվս մեկ այլ հուշում ֆունկցիոնալության հետ կապված. Pull down ծորակները գրեթե միշտ երկար բերանային մաս են ունենում, իսկ ծորակից դուրս եկող ցնցուղով խողովակը սովորաբար ավելի կարճ է լինում: Այս տարբերակի այսպես ասած միակ առաջադրանքն ուղղակի դեպի ներքև խողովակի երկարացումն է: Իսկ ահա Pull out տարբերակի ծորակները միշտ ավելի կարճ բերանային մաս են ունենում, բայց այստեղ առավելությունը երկարող ցնցուղն է, որը գրեթե միշտ բավական երկար է լինում ու կարելի է օգտագործել լվացարանից դուրս ինչ-որ բանի մեջ ջուր լցնելու համար, ինչպես նաև այն դեպքերում, եթե դուք ունեք երկու լվացարան:
GROHE-ի մրցանակակիր դիզայներական թիմը մշտապես ներկայացնում է ամենանորարարական և նորաոճ ծորակները, որոնք ձեր խոհանոցն անհամեմատ ավելի հարմար վայրի կվերածեն: Ծորակներն ունեն մի քանի ռեժիմ, որով կարող եք կարգավորել, թե ինչպես եք ուզում ծորակից ջուրը գա: Օրինակ՝ բարակ շիթով, թե ուժգին ցնցողով կամ ուղղակի ուժեղ շիթով: GROHE K7 հավաքածուի պրոֆեսիոնալ և pull out ծորակներն ունեն ևս մեկ առանձնահատկություն. դրանք շատ հեշտ են մաքրվում կրային զանգվածից, ընդամենը պետք է թեթև հպումով մաքրել ծորակը: Իսկ պողպատե խողովակները կմնան միշտ թարմ ու անվնաս անկախ նրանից, թե դուք օրվա ընթացքում քանի անգամ կօգտագործեք pull out ծորակը:
Հիշեցնենք, որ Հայաստանում գերմանական GROHE ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Modern Sanitaryware խանութ-ցուցասրահն է, որտեղից էլ կարող եք գնել ձեր խոհանոցին համապատասխան ծորակները և ոչ միայն: