2018-ին GROHE-ն աննախադեպ թվով մրցանակների է արժանացել

2018-ին GROHE-ն աննախադեպ թվով մրցանակների է արժանացել

2018 թվականը GROHE-ի պատմության մեջ ամենաշատ մրցանակներ ստացած տարին է։  Ընկերությունը մեկ տարվա ընթացքում ստացել է 63 մրցանակ տարբեր մրցանակաբաշխությունների ժամանակ։ Նրա նորարարություններն ամբողջ տարվա ընթացքում առաջատար են եղել, իսկ ամենաշատ մրցանակ ստացել է ջրի անվտանգության խելացի համակարգերից GROHE Sense-ը՝ թվով 19 մրցանակ:

GROHE Sense սենսորը տեղադրվում է հատակին ու հայտնաբերում է ջրի արտահոսքը: Օրինակ՝ եթե սենսորի ներքևի հատվածը շփվում է արդեն ջրի հետ, այն անմիջապես զգոնության ահազանգ է ուղարկում GROHE ONDUS հավելվածին: Տագնապն ուղարկվում է օգտատիրոջը և որոշակի վթարային կոնտակտների: Սենսորը նաև չափում է սենյակի ջերմաստիճանն ու խոնավությունը ու տեղյակ պահում օգտատիրոջը՝ սահմանաված չափից շեղումներ արձանագրելու դեպքում: Այսպիսով՝ տանտերերը պաշտպանվում են ինչպես ջրի սառչելուց այնպես էլ բորբոսի վտանգից: 

Համակարգի մասին GROHE-ի գործադիր տնօրեն Մայքլ Ռաութերկուսըն ասել է. «Ջրի անվտանգության GROHE Sense համակարգով մենք նոր ոլորտ բացեցինք ընկերության համար»։ 

Հաջորդիվ GROHE SmartControl ցնցուղային համակարգն է 16 մրցանակով։ Այս խելացի ցնցուղի գլխավոր առավելությունը համակցված, հարմարեցված միացման և անջատման հնարավորությունն է։ Փականները կարող են կարգավորել ջրի քանակը՝ կախված մարդու անհատական  տրամադրությունից այն կարող է լինել մերսող, նուրբ ցնցուղ ու ընդհակառակը՝ թարմացնող ջրի ուժեղ հոսք։ Ընդամենը մեկ հպումով դուք կարող եք փոխել ցնցուղի շիթի տեսակները։

Առաջին սեղմակն, օրինակ՝ ակտիվացնում է Euphoria ձեռքի ցնցուղը։ Այն հետաքրքիր է նրանով, որ առաջարկում է առավելագույն ճկունություն, որով դուք կարող եք ջուրն ուղղել դեպի այն հատվածը, որտեղ դրա կարիքը կա։ Մեջտեղի կոճակը ապահովում է ամբողջ խելացի կառավարումը։ ActiveRain տարբերակի շնորհիվ ընդամենը մեկ հպումով կարող եք ընտրել ուժեղ շիթը, որը դուրս կհանի շամպույնը կամ ընդհակառակը՝ կընտրեք ամենանուրբ շիթը, որի ընթացքում կմոռանաք առօրյա հոգսերն ու կհանգստացնեք նյարդերը։ Երրորդ կոճակը նախատեսված է կատարյալ հանգստության համար։

Ջրի անջատումից հետո համակարգն ավտոմատ պահում է ընտրված ջրի ծախսի ծավալը մինչև հաջորդ ցնցուղ ընդունելը։ 

Մրցանակներ են ստացել նաև GROHE Blue Home-ը, GROHE-ի խոհանոցային ծորակները։ 

GROHE-ի խոհանոցային ծորակներից հատկապես ուշադրության են արժանի PULL-OUT և PULL-DOWN ցնցուղները։ Դուրս եկող ցնցուղով խոհանոցային ծորակներն իսկական փրկություն են խոհանոցային տարածքը բազմաֆունկցիոնալ աշխատանքային գոտու վերածելու համար:

Դուրս եկող ցնցուղով խոհանոցային ծորակներն իսկական փրկություն են խոհանոցային տարածքը բազմաֆունկցիոնալ աշխատանքային գոտու վերածելու համար: GROHE-ի խոհանոցային ծորակների լայն տեսականին իր յուրօրինակ դիզայնով ընտրության մեծ հնարավորություն է ընձեռնում հաճախորդներին: 

PULL-OUT և PULL-DOWN ցնցուղների տարբերություններ մասին կարդացեք մեր բլոգում։

Հիշեցնենք, որ «Մոդեռն» խանութ-սրահը գերմանական GROHE ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչն է հայաստանում։Այստեղիցկարող եք ձեռք բերել միջազգային բազմաթիվ մրցանակաբաշխություններում լավագույնը ճանաչված սանտեխնիկան, ինչպես նաև խոհանոցային և լողասենյակային պարագաներ եվրոպական հանրահայտ բրենդներից։