Գրանիտե լվացարանները բավական տարածված են շատ տներում։ Ընդհանրապես քարն ամենահին շինարարական նյութն է։ Այն միշտ համարվել է խելամիտ որոշում լվացարանների դեպքում։ Սա բացատրում է շատ տանտերերի` գրանիտե լվացարաններ ընտրելու տրամաբանությունը։ Այնուամենայնիվ, չժանգոտվող պողպատից լվացարանները նույնպես բավական տարածված են, գրանիտե լվացարանների այլընտրանքային տարբերակն են։ Առաջարկում ենք ծանոթանալ երկու նյութերի առավելություններին և թերություններին, որոնք կօգնեն ավելի հեշտ որոշում կայացնել խոհանոցը նորոգելիս։
Գրանիտե լվացարաններ
Առավելություններ
Գրանիտե լվացարանների կիրառման ժամանակ դուք ստանում եք բնականորեն գեղեցիկ խոհանոց։ Այն խոհանոցին հաղորդում է թե՛ դասական, թե՛ ժամանակակից տեսք։ Այս տարբերակը բավական հեշտ հնարավոր է համադրել տարատեսակ ճարտարապետական լուծումների հետ։ Գրանիտի գույները սահմանափակ են։ Գրանիտի ամենակարևոր առավելություններից մեկն ամրությունն է։ Այն մյուս նյութերի հետ համեմատած շատ ամուր է, դիմացկուն է քերծվածքների և կեղտաբծերի առումով։ Մեկ անգամ տեղադրելով դուք լվացարանի երկարակեցության համար կարող եք անհոգ լինել։
Թերություններ
Գրանիտե լվացարանները հասանելի են միայն ուղղանկյուն չափերով։ Այսինքն, եթե դուք ուզում էիք կլորավուն լվացարան ունենալ, ապա այն հնարավոր չէ ստանալ գրանիտով։ Գրանիտե լվացարանների մոնտաժումը ևս համեմատաբար թանկ արժե ի համեմատություն չժանգոտվող պողպատի տարբերակների։ Գրանիտը ծանր նյութ է, ըստ այդմ անհրաժեշտ է, որ լվացարանի ներքևի հարմարանքը պինդ լինի, դիմանա այդ ծանրությանը։
Չժանգոտվող պողպատից լվացարաններ
Առավելություններ
Այս տարբերակներն ամենահասանելիներից են։ Սրանք նույնպես ամուր են, մեկ անգամ տեղադրելուց հետո երկար ժամանակ խնդիրներ չեն ստեղծում։ Պողպատե լվացարանները հեշտությամբ չեն կոտրվում, քերծվում։ Հոգատար խնամքի դեպքում պողպատե լվացարանները երկար ժամանակ պահպանում են իրենց փայլն ու նախնական տեսքը։ Պողպատե լվացարանները հասանելի են ուղղանկյուն, կլոր կամ կոնտուրով տարբերակներով։ Գնային սահմանները տարբեր են․ ամեն ինչ կախված է ձևից, չափից և որակից։
Թերություններ
Եթե պատրաստվում եք ընտրել փոքր հաստության պողպատե լվացարաններ, պատրաստ եղեք, որ այն երկար չի ծառայելու ձեզ։ Բարակ պողպատից տարբերակները շուտ են քերծվում, փչանում։ Հաստ պողպատով լվացարանները դիմացկուն ու ամուր են, սակայն նաև ավելի թանկ։ Գունային տարբերակներով ավելի հարուստ է գրանիտը, քան՝ պողպատը։