Նոր սանտեխնիկան միշտ հրաշալի տեսք ունի, բայց այդ թարմ տեսքը պահելը ձեզնից որոշակի ջանքեր է պահանջում: Շատ կարևոր է պահպանել ձեր լողասենյակի լավ վիճակը, քանի որ դա այն տեղն է, որտեղ կարող եք առանձնանալ ու թարմացնող լոգանքով կտրվել աշխարհից: Նկատած կլինեք, որ շատերը սանտեխնիկայի մաքրումը համարում են ծանր աշխատանք: Այս հոդվածը հուսանք կփոխի ձեր վերաբերմունքը դրա նկատմամբ, քանի որ այս 5 խորհուրդներին հետևելը շատ հեշտ ու արագ կդարձնեն կերամիկական սանտեխնիկայի թարմությունը պահելու գործը: Դե ինչ, սկսեցինք.
1. Պահպանեք սանտեխնիկան խոնավությունից
Լողասենյակում չափից դուրս խոնավությունը կարող է լողասենյակի աքսեսուարների կոռոզիայի և վատթարացման պատճառ դառնալ: Հետևեք այս հիմնական խորհուրդներին, որպեսզի խուսափեք խոնավությունից:
1. Թողեք արևը ներս մտնի: Շատ կարևոր է լողասենյակում պատուհան ունենալը: Սա էապես փոխում է հարցի էությունը: Դուք ստիպված չեք լինի անընդհատ օգտվել օդափոխության համակարգից, այլ բնական ճանապարհով կօդափոխեք սենյակը, արևի միջոցով կազատվեք խոնավությունից:
2. Չորացրեք տարածքը: Ցնցուղ կամ լոգանք ընդունելուց հետո անպայման կտորով կամ թղթե անձեռոցիկով չորացրեք լողասենյակի տարածքը ու մանավանդ աքսեսուարները: Մի թողեք, որ տարբեր հատվածներում ջրի կաթիլներ մնան: Ինքնուրույն չորանալու արդյունքում ջրի կաթիլների հետքերը կմնան ու կփչացնեն սանտեխնիկայի տեսքը:
3. Միացրեք օդափոխության համակարգը: Սրա մասին արդեն տեղեկացրել էինք, բայց եթե ձեր լողասենյակը չունի պատուհան կամ դրսում այդքան էլ բարենպաստ եղանակային պայմաններ չեն, ապա անպայման միացրեք սարքը:
2. Փրկեք սանտեխնիկան փոշուց և ժանգից
Իհարկե ժամանակակից շատ արտադրողներ այնպիսի սանիտարական տեխնիկա են արտադրում, որոնք հնարավորինս չժանգոտվեն, բայց ինչ անել փոշու դեպքում:
1. Միշտ մաքրեք լողասենյակը փոշեկուլով՝ բոլոր անկյունները հատիկ-հատիկ: Շատ կարևոր է հետևողական մաքրել անկյունները, լողասենյակի գորգը: Խոնավության պայմաններոմ այդ փոշին շատ արագ տեսանելի կեղտի կվերածվի ու գլխացավանք կդառնա ձեզ համար:
2. Կոշտ ջրի հետևանքով կեղտաբծեր են առաջանում, որոնք եթե աչքաթող անեք, ապա շատ շուտով խնդրի առաջ կկանգնեք։ Անպայման օգտագործեք մաքրող միջոցներ:
3. Թթվային հիմքով մաքրող միջոցներն օգտագործեք զգուշորեն: Կրեք ռետինե ձեռնոցներ և աչքերը պաշտպանող դիմակ, բացեք պատուհանը կամ միացրեք օդափոխության համակարգը դրանք օգտագործելու ընթացքում:
3. Գնեք որակյալ մաքրող հեղուկներ
Հեղուկ մաքրող միջոցներն ամենակիրառելին են ու բավական հեշտացնում են աշխատանքը: Դժվար մասերը մաքրող հատուկ հեղուկներ գնեք, որոնցով խոր ու չերևացող մասերը կարող եք մաքրել: Օգտագործեք, օրինակ՝ ցնցուղի գլխիկը մաքրելու համար հատուկ փրփուրներ, որոնք ներսից և դրսից մաքրում են ջրից առաջացած նստվածքը:
4. Մաքրեք զուգարանը և լոգարանը
Օգտագործեք ախտահանիչ միջոցներ զուգարանակոնքի համար: Շատ կարևոր է, որպեսզի մանրակրկիտ հետևեք զուգարանակոնքի ու լոգարանի մաքրությանն: Միկրոբների ու մանրէների դեմ պայքարը հատկապես լողասենյակում խիստ կարևոր է: Խորհուրդ է տրվում լվացարանը մաքրելիս խուսափել ամիակի հիմքով մաքրող միջոցներից, քանի որ լվացարանի մոտ են ատամի խոզանակներն ու դեմքի սրբիչը: Օգտագործեք այլ միջոցներ, օրինակ՝ սոդայի երկօքսիդ:
5. Ունեցեք հենց ձեր մաքրող միջոցները
1. Կերակրի սոդա: Սոդայի, ամաններ լվալու հեղուկի ու ջրածնի պերօքսիդի խառնուրդը շատ անվտանգ ու հիանալի մաքրող միջոց է: Այն չի վնասի ինչպես ձեզ, այնպես էլ ձեր սանտեխնիկան:
2. Քացախ: Նույնը վերաբերում է նաև քացախին․ այն մանրէասպան հատկություն ունի, բացի այդ հիանալի մաքրում ու փայլ է հաղորդում սանտեխնիկային: Քաղախի ու մի շարք այլ անվտանգ նյութերի միացությունների վերաբերյալ կարող եք կարդալ համացանցում: