Լողասենյակի լուսավորությունը. ուղեցույց գնորդի համար

Լողասենյակի լուսավորությունը. ուղեցույց գնորդի համար

Լողասենյակների վերանորոգման կամ վերափոխման ժամանակ շատ քչերն են ուշադրություն դարձնում լուսավորությանը։ Սակայն ներքին հարդարման ժամանակակից աշխարհում լուսավորությունը շատ մեծ տեղ է զբաղեցնում, քանի որ դրանով կարելի է ցանկացած տրամադրություն ստեղծել։Բացի այդ՝ դրանք ժամանակակից ու նրբաճաշակ տեսք են հաղորդում այդ սենյակին, որտեղից սկսում և ավարտվում է ձեր օրը։ Իրականում լուսավորության հարցը կարևոր է ոչ միայն տան մյուս սենյակներում, այլ նաև լողասենյակում։ Բայց մի մոռացեք, որ լույսերն առաջին հերթին պետք է անվտանգ լինեն և նոր միայն գեղեցկացնեն ձեր լողասենյակը։ 

Այս հոդվածով կներկայացնենք, թե լողասենյակում ինչպիսի լուսավորություն կարելի է ունենալ տարբեր տեսակի լամպերով։ 

Առաստաղին ամրացվող լույսեր

Այսպիսի լույսերը ժամանակակից տեսք են տալիս ցանկացած սենյակի։ Բայց նման լուսավորության կիրառումը լողասենյակում կարող է այն դարձնել ավելի գեղեցիկ ու խորհրդավոր։ Լույսեր կարելի է տեղադրել անգամ լողախցիկի առաստաղին, կարևոր է, որ հետևեք անվտանգության կանոններին և ճիշտ լամպեր ընտրեք։  

Առաստաղին ամրացվող լույսերը երկու հիմնակատ տեսակի են լինում։ Առաջին տարբերակը առաստաղին ներդրվող լույսերն են։ Երկրորդ տարբերակը առաստաղից կախված լույսերն են։

Օգտագործեք LED լամպեր, դրանք կարող են ձեր լողասենյակին հաղորդել թարմ, սպիտակ լուսավորություն։ Հաշվի առեք նաև ձեր լողասենյակի կահավորանքը, լույսերի դիզայնը պետք է համահունչ լինի մյուս իրերի հետ։ Կարող եք ընտրել տարբեր կառուցվածքի լուսավորություններ․ ինչպես կլորավուն եզրագծերով, այնպես էլ՝ ուղիղ գծերով (օրինակ՝ քառակուսի): Եթե ամբողջ ներքին հարդարանքը կլորավուն ոճի մեջ է, ապա քառակուսի լույսերը հնարավոր է այդքան էլ տեղին չլինեն։ Իսկ ահա ուղիղ գծերի,  քառակուսի պատկերների կամ այլ իրերի հետ ցանկալի կլինի ունենալ առաստաղին ամրացվող կամ կախված ոչ կլոր լույսեր։

Լուսավորված հայելիներ 

Հայելիների վերևում կամ կողքին տեղադրված լուսավորությունը միշտ հաճելի է, դա օգնում է հանգիստ ու առանց որևէ խնդրի խնամվել հայելու դիմաց։ Այժմ սանիտարական տեխնիկայի շուկան առաջարկում է նաև հայելիներ, որոնք հենց իրենց վրա ունեն լուսավորություն։ Սա, իհարկե, օգնում է սափրվելիս կամ շպարվելիս։ Բավական ռոմանտիկ տեսք է հաղորդում լողասենյակին, երբ բոլոր լույսերն անջատված են, իսկ հայելու լույսերը վառ են թողնված։ Մի հետաքրքիր խորհուրդ, դուք կարող եք համատեղել կլոր լույսերն ու հայելու լույսերը, համադրումը բավական գեղեցիկ է ստացվում։ 

 

Լողախցիկի լուսավորություն

Եթե որոշեք առանձնահատուկ լուսավորել ձեր լողախցիկը, ապա դա պիտի անեք շատ զգուշությամբ։ Իհարկե, հավելյալ թույլ լուսավորությունը միայն գեղեցկացնում է ինտերիերը, սակայն ամենակարևորն անվտանգությունն է խոնավ միջավայրում։  Լողախցիկների լուսավորելու ժամանակ հիշեք, որ դրանք պիտի լինեն թույլ, ջերմության տպավորություն թողնեն։ 

____________________________________

«Մոդեռն» խանութ-սրահը տեղակայված է Սայաթ-Նովա 37 հասցեում: Այստեղ ցուցադրված են ծորակներ, ցնցուղներ, մետաղյա և կերամիկական լվացարաններ, լողասենյակի կահույք՝ հայելիով և առանձին պահարանով, տարբեր տեսակի և չափսերի ջրի պոմպեր, զուգարանակոնքեր, ինչպես նաև հիդրոմերսող լոգարաններ:

«Մոդեռն»-ը մի շարք եվրոպական կազմակերպությունների ներկայացուցիչն է Հայաստանում, ինչպիսիք են. «Reginox» (Հոլանդիա), «Jacob Delafon» (Ֆրանսիա), «Grohe», «Schock» (Գերմանիա) и «Pedrollo», «Latorre», «Emme Uno», «Hidra», «Dededimos Group», «Cordivari», «Fiore», « Baden Haus» (Իտալիա):

Մեր մասնագետները պատրաստ են մանրակրկիտ խորհրդատվություն տալ ցուցադրված յուրաքանչյուր պրոդուկտի վերաբերյալ և օգնել ճիշտ ընտրություն կատարել: