Եթե որոշել եք 2019-ին թարմացնել ձեր լողասենյակի դիզայնն, ապա շատ ճիշտ ժամանակն է ծանոթանալ առաջիկա տարվա ամենանորաոճ թրենդերին: Ձեզ կներկայացնենք որոշ լուսանկարներ, որոնք կօգնեն ավելի հեշտ կողմնորոշվել ու ստանալ հենց այն դիզայնը, որն ամենաշատն եք ուզում: Ուղղակի հիշեք, որ ժամանակակից տեսք ստանալու համար պետք է ընտրել նուրբ երանգներ, բնական նյութեր և այնպիսի դեկորներ, որոնք տիպիկ են ժամանակակից հարդարմանը:
Մեծ լողասենյակ
Մեր օրերում լողասենյակն օգտագործվում է ոչ միայն հիգիենայի պահպանման նպատակով, այլ նաև մի տարածք է, որտեղ կարող եք հանգստանալ, զբաղվել ձեր խնամքով, գեղեցկությամբ: Լողասենյակն իրականում մի վայր է, որտեղ մենք բոլորս ուզում ենք մեզ զգալ հարմարավետ և թեթևացած:
Հնարավորության դեպքում ունեցեք մեծ լողասենյակ, որտեղ հնարավոր կլինի ունենալ ամեն ինչ: Եվ լոգանք ընդունելու հատված, և հարմար հայելի և շատ ու շատ այլ կարևոր իրեր: Իսկ եթե այդքան էլ հնարավոր չէ մեծ տարածք հատկացնել լողասենյակին, ապա այդ դեպքում աշխատեք օգտագործել մեծ սալիկներ: Դրանք վիզուալ մեծ տարածության ազդեցություն են թողնում:
Մեծ և պրակտիկ տարածք
Կարելի է պահարանների տարածքը մեծացնել, բայց օպտիմալացնել մնացած ամեն ինչ, ինչ հնարավոր է: Թաքնված պահարաններն իրականում շատ նորաոճ ու հարմար են: Ստեղծում են ընդարձակ տարածության զգացողություն: Լողասենյակի դիզայնում նախշեր մտցրեք, դրանք բավական յուրահատուկ տեսք կհաղորդեն:
Էլեգանտություն
Լողասենյակների մինիմալիստական ոճը բավական նորաոճ է, բայց ժամանակակից լողասենյակները պետք է դարձնել ավելի տաք: Մոխագույնի, սպիտակի և բնական փայտի գույնը միշտ կա, փորձեք այլ գուներ մտցնել ձեր լողասենյակ՝ օգտագործելով գույները սալիկների ընտրության դեպքում:
Կերամիկա և մարմար
Կերամիկան լայն տարածում ունի լողասենյակների հարդարման գործում: Դրանք միշտ էլեգանտ են, գեղեցիկ: Բայց չի կարելի մոռանալ նաև բնական քարերի մասին, ինչպիսին է օրինակ՝ մարմարը: Ճիշտ համադրությամբ ձեր լողասենյակը յուրահատուկ կլինի:
Պրակտիկ ցնցուղներ
Ցնցուղները լողասենյակի երևի թե ամենակարևոր բաղադրիչներից մեկն են, քանի որ միշտ չէ որ հնարավոր է երկար ժամանակ պառկել լոգարանում և թոթափել օրվա հոգնածությունը: Այդ իսկ պատճառով ճիշտ ցնցուղի ընտրությունը շատ կարևոր է: Այժմ հեղինակավոր շատ ընկերություններ առաջարկում են ամենատարբեր հնարավորություններով ցնցուղներ, օրինակ՝ մերսելու, ձայնային և լուսային հնարավորություններով և այլն: Բացի այդ, ցնցուղները հեշտ են տեղադրվում, խնայում են ձեր տարածքը:
Տեխնոլոգիան լողասենյակում
Տեխնոլոգիական նորագույն լուծումներն անշուշտ լողասենյակների կողքով հենց այնպես չեն անցել ու չեն անցնում: Հանրաճանաչ մի քանի սանիտարական տեխնիակայի նախագծմամբ և արտադրությամբ զբաղվող ընկերություններ ամեն տարի ներկայացնում են իրենց վերջին նմուշները, որոնք հարմարավետության և շքեղության լավագուն համադրությունն են: Լողասենյակներում կարող եք հանդիպել լույսերով, չքրտնող հայելիներ, մատի մեկ հպումով կարգավորվող ցնցուղներ և այլն: Ամեն տարի տեխնոլոգիական նորամուծություններն ավելի հարմարավետ են դարձնում ձեր կյանքը՝ ժամանակ թողնելով հանգստի և վերականգնվելու համար:
Փայտը՝ լողասենյակում
Փայտը լողասենյակին հաղորդում է ջերմ և բնական տեսք: Եթե նախընտրեք սպիտակ լվացարանը, ապա շատ հետաքրքիր կոնտրաստ կլինի ու ինչ որ տեղ կհիշեցնի Սկանդինավյան դիզայնի: Փայտյա հատակը նույնպես իդեալական կլինի լողասենյակի համար: Փայտը և դասական ոճում է գեղեցիկ, և մյուս ոճերում: Կարևորը ճիշտ օգտագործեք այն, որպեսզի բարձր խոնավության պայմաններում այն երկար ծառայի ձեզ ու չփչացնի լողասենյակի տեսքը: