Լողասենյակի աքսեսուարները կարևոր են ինչպես ներքին հարդարանքի, այնպես էլ իրենց գործածության համար: Դրանք հաճախ հավելյալ իրեր են, որ լոգասենյակը վերածում են գեղեցիկ ու հարմարավետ տարածքի: Բացի այդ, ճիշտ ընտրված աքսեսուարները լողասենյակի ամբողջ դիզայնից հատկապես որոշ դետալների վրա են հրավիրում մարդկանց ուշադրությունը: Իսկ նման կատարելության ու ինչու չէ հենց հարմարավետության հասնելու համար նախ և առաջ պետք է ծանոթանալ, թե հատկապես ինչ աքսեսուարներ արժե ունենալ լոգասենյակում և որոնք են հենց ձեզ պետք գալու:
Այժմ մարդկանց լայն շրջանակների հասանելի են ամենատարբեր դիզայնով ու նորարարական լուծումներով աքսեսուարներ, որոնք ամբողջացնում են լողասենյակի ներքին հարդարանքը: Բայց պետք է նախ հաշվի առնել, որ լողասենյակում աքսեսուարներն անտեղին կլինեն, եթե դրանք չհամապատասխանեն և չներառվեն ընդհանուր դիզայնի մեջ: Կարևոր է հենց սկզբից հասկանալ, թե ձեզ որ ոճն է դուր գալիս՝ շքեղ արքայական, թե դասական, միգուցե ժամանակակից լուծումներով ու տեխնոլոգիաներով հագեցած տարբերակները:
Յուրաքանչյուր աքսեսուր պետք է ճիշտ համադրել լողասենյակի մյուս իրերի հետ: Պետք չէ մոռանալ, որ լոգասենյակին առաջին հերթին տեսք են հաղորդում հենց լոգարանը, զուգարանակոնքը, հարմարավետ ու գեղեցիկ ցնցուղը, բիդեն կամ չորանոցը: Դրանք իրավամբ այդքան էլ չեն տեղավորվում աքսեսուարների անվան տակ, բայց հավատացեք գեղեցիկ և ձեր լոգարանին հարմար ու տեսք հաղորդող չորանոցը ոչ պակաս կարևոր ու հաճելի աքսեսուար է, քան օրինակ՝ օճառամանը:
Բայց վերադառնանք հենց այն փոքրիկ աքսեսուարներին, որոնք կարծես վերջին շտրիխը լինեն լողասենյակի ներքին հարդարանքի գործում: Նախ՝ առաջարկում ենք դրանք խմբավորել ըստ իրենց գործածելիության վայրի:
Զուգարանի աքսեսուարներ
Սկսենք զուգարանի համար նախատեսված պարագաներից: Առաջին տեղում զուգարանի թղթի կախիչն է: Այն պետք է անպայման այնպիսի դիրքում ու հեռավորության վրա լինի, որ զուգարանից օգտվողին հարմար լինի: Բացի այդ, այստեղ կարևորը հարմարավետությունն է: Թուղթը պիտի հնարավոր լինի հեշտ վերցնել, առանց ավելորդ ջանքեր գործադրելու ինչ-որ տեղից այն հանելու համար: Կան թղթերն ամրացնելու տարբեր հարմարանքներ, օրինակ՝ ուղղահայաց կամ հորիզոնական: Մյուս կարևոր պարագան զուգարանի խոզանակն ու դրա համար նախատեսված ամանն է: Կան ինչպես հատակին դրվող, այնպես էլ պատին ամրացվող տարբերակներ: Պատից կախված տարբերակները հարմար են նրանով, որ լողասենյակը մաքրելիս այն պետք չի վեր բարձրացնել տակը մաքրելու համար: Զուգարանի պարագաներն այդքան էլ գլամուրային չեն, բայց անշուշտ առաջնային են:
Լոգարանի աքսեսուարներ
Եթե դուք լոգանքի սիրահար եք, ապա ձեզ դուր կգա, թե մենք ինչ ենք առանձնացրել ձեզ համար: Լոգանք ընդունելիս կարևոր է միշտ ձեռքի տակ ունենալ այն բոլոր պարագաներն ու իրերը, որոնք պետք կգան: Իսկ դրանք լոգարանի մոտ կամ հենց լոգարանին ամրացնելու համար կան հատուկ հարմարանքներ, որտեղ կարող եք խնամքով դասավորել այն ամենն ինչ ձեզ պետք կգա՝ լոգանքի պարագաներից մինչև մեկ բաժակ գինի:
Լոգարանի մյուս աքսեսուարներից է հատակին գցվող կտորը կամ այլ նյութից պատրաստված իրը: Այն կարող է լինել ինչպես փայտից, այնպես էլ սիլիկոնից, ռեզինից և այլն: Իհարկե, փափուկ ու չոր կտորի վրա լոգանքից հետո կանգնելն ավելի հաճելի է, քան օրինակ՝ ռեզինից կոշտ հարմարանքի: Չնայած՝ սա կախված է նախասիրությունից:
Ցնցուղի համար աքսեսուարներ
Այժմ թրենդային է լոգարանից բացի ունենալ նաև ցնցուղով լողախցիկ: Իսկ այն ամբողջացնելու համար կարևոր է հարմարավետ ու հեշտ մաքրվող դարակներ տեղադրել լողախցիկում: Ցնցուղ ընդունելու համար անհրաժեշտ են, որ խնամքի բոլոր պարագաները ձեռքի տակ լինեն: Դրանք կարելի է դասավորել ինչպես մի քանի հարկանի դարակներում, այնպես էլ անկյունային կողովում: Այսպիսի հարմարանք ունենալու դեպքում բոլոր իրերը դասավորված կլինեն իրենց տեղերում ու կոկիկ կպահեն լոգասենյակը:
Լվացարանի աքսեսուարներ
Լվացարանի շրջակայքը միշտ կոկիկ ու հավաքված է լինում, երբ դուք օգտվում եք լվացարանների համար նախատեսված հավաքածուներից: Այսինքն՝ հատուկ տարաներ, որտեղ կարող եք տեղադրել ձեր ատամի խոզանակն ու մածուկը, հեղուկ և պինդ օճառների ամանները, ինչպես նաև ձեզ անհրաժեշտ խնամքի այլ միջոցների սրվակնեը: Միևնույն ոճի մեջ ընտրված աքսեսուարները ներդաշնակություն կհաղորդեն ձեր լոգասենյակին:
Եվ վերջում նշենք նաև սրբիչների համար նախատեսված կախիչները, որոնք նույնպես կարևոր են լողասենյակի հարմարավետության և դիզայնի համար: Թեև շատերը հիմա նախընտրում են ոչ թե կախել, այլ ծալված վիճակում դնել դարակում սրբիչները: Մեկ այլ հարմար տարբերակ է նաև պատերին կամ հատակին ամրացվող սրբիչների չորանոցները: Սրանք սրբիչները կպահեն չոր ու թարմ, ինչպես նաև կազատեն ձեզ նոր պարագա ձեռք բերելու ու ամրացնելու խնդրից: