Ինչպես ճիշտ ընտրել լողասենյակի համար աքսեսուարներ

Ինչպես ճիշտ ընտրել լողասենյակի համար աքսեսուարներ

Տարատեսակ օճառամանների, կեռիկների, կախիչների ընտրությունը շատ հեշտ է: Որպես կանոն, այդպիսի ապրանքներն արտադրվում եմ իմպուլսիվ կերպով. այդքան էլ կարևոր իրեր չեն համարվում լողասենյակի հարդարման մեջ: Թեև պետք է նշել, որ դրանք այդքան էլ մատչելի չեն և ամեն ամիս դրանք ձեռք բերելը բավականին ծախսատար է, հետևաբար այս հարցին պետք է մտածված մոտենալ: Այս հոդվածում մենք ձեզ կներկայացնենք  լողասենյակի համար նախատեսված պարագանների լայն տեսականին և կփորձենք հասկանալ դրանց թույլ կողմերը, որպեսզի կարողանաք կողմնորոշվել, թե որ պարագանները գնել չարժե:

Ըստ էության, լողասենյակում օգտագործվող պարագաններն այդքան էլ շատ չեն. նմանատիպ պարագաններ են օճառամանները, կեռիկները և կախիչները: Մի խոսքով, դրանք օժանդակ պարագաններ են, որոնք թույլ են տալիս օրգանական կերպով ինտերիերի մեջ ներգծել  առարկաներն ու անձնական հիգիենայի պարագանները: Եթե խոսենք այս աքսեսուարների բազմազանությունից, ապա դրանք կարելի է բաժանել ըստ իրենց կիրառման նշանակության, տեղադրման եղանակի և պատրաստման նյութի: Սկսե՛նք հերթականությամբ:

Այսպես, օճառամանները հարկավոր են օգտագործվող օճառի պահպանման համար, կեռիկներն ու կախիչները՝ ներքնաշորերի և սրբիչների համար, զուգարանի թղթի ամրացման հարմարանքի կարևորությունը պարզից էլ պարզ է: Այս դասակարգման մեջ կարելի է առանձնացնել հեղուկ օճառի չափաբաժնով կիրառման հարմարանքն ու օդի թարմացման համար նախատեսված ստացիոնար օդափոխիչները:

Տեղադրման եղանակը. այստեղ նույնպես ամեն ինչ բավականին պարզ է: Դրանք կարող են ինչպես մոնտաժվել հատուկ գործիքների միջոցով, այնպես էլ պարզապես դրվում են հատակին կամ որևէ սանտեխնիկական սարքի վրա: Աքսեսուարները կարելի է տեղադրել դյուբելների և պտուտակների օգնությամբ, ինչը կարող է փչացնել պատի արտաքին տեսքը, իսկ երկկողմ կպչուն ժապավենն ու կպչող հարմարանքները կարող են առավել հարմար տարբերակ լինել աքսեսուարների տեղադրման համար:  Վերջինները թույլ կտան պահպանել սալիկի ամբողջականությունը, թեև չնայած տեղադրման հարմարվետությանը դրանք այդքան էլ հուսալի չեն:  Նման պարագանները հաճախ ընկնում են պատերից, այդ պատճառով էլ դրանք սովորաբար պատրաստում են չկոտրվող, թեթև նյութերից, ինչպես օրինակ պլաստիկը:

Այժմ սահուն անցում կատարենք լողասենյակի հարդարման համար նախատեսված աքսեսուարնների պատրաստման նյութերի բազմազանությանը, որոնցից կարելի է առանձնացնել երեքը:  Դրանք են ապակին, կերամիկան և  քրոմավորված կամ պղնձապատ մետաղը: Ամենաէժան տարբերակը պլաստիկ պարագաներնն են, առավել թանկ են համարվում մետաղական պարագանները, էլ ավելի թանկ են ապակյաները և ամենաթանկն են համարվում լոգարանասենյակի համար նախատեսված կերամիկականաքսեսուարները: 

Դիզայներական հարդարման լավագույն օրինակ է ապակու փայլատումը: Մետաղյա պարագանների դեպքում կան լողասենյակի համար ոսկեպատված բրոնզե աքսեսուարներ: Վերջիններս իրենց հերթին կարող են լինել փայլուն և փայլատ: Հաճախ աքսեսուարների պատրաստման նյութերը համադրվում են:  

Լողասենյակի համար աքսեսուարներ գնելիս կարևոր է հասկանանք, թե ինչ կիրառության նպատակ են ունենալու դրանք ձեր լողասենյակում՝ զուտ ֆունկցիոնալ, թե նաև դիզայնի մաս են կազմելու և որքանով կարևորում եք դրանց գեղագիտական կողմը: Եթե ընդհանուր դիզայնի մեջ կարևոր դետալ են դառնալու, ապա կարևոր է ավելի մանրակրկտորեն ընտրել դրանք: