Խոհանոցային ծորակը տան ամենաշատ օգտագործվող սարքավորումներից է: Թեյնիկ լցնելուց մնչև բանջարեղեն լվանալը, այն օգտագործվում է ողջ օրվա ընթացքում, ամեն օր: Այդ իսկ պատճառով՝ շատ կարևոր է գնել այնպիսի ծորակ, որը ոչ միայն գեղեցիկ տեսք ունի, այլև դիմացկուն է և հարմարավետ:
ԽՈՀԱՆՈՑԱՅԻՆ ՈՃԵՐ ԵՎ ՁԵՎԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Խոհանոցային ծորակը պետք է ընտրվի դիզայնիև ֆունկցիոնալի կատարյալ համադրությամբ: Այն պետք է բարելավի աշխատելու տարածքը և հնարավոր լինի օգտագործել առանց լրացուցիչ ջանք գործադրելու՝ անգամ կեղտոտ ձեռքերով: Փականի բռնակը նույնպեսշատ կարևոր է՝ ջրի հոսքը և ջերմաստիճանը հեշտկարգավորելու համար:
Ներքին հարդարման նորաձև միտումները հաշվի առնելով՝ օգտագործեք մեկ լծակ ունեցող ծորակ, որն իր բարձրակարգ մշակմամբ կարտացոլի սենյակի պարզությունը: Իսկ եթե նախընտրում եք խոհանոցի ավանդական կահավորում, ընտրեք երկու բռնակովծորակ:
ԵՐԿՈՒԲՌՆԱԿՈՎ ԾՈՐԱԿՆԵՐ
Երկու բռնակով ծորակների առավելությունն այն է, որ շնորհիվ իրենց դասական ձևավորման՝ դրանք հարմար են ցանկացած խոհանոցում: Տեղակայված լինելով լվացարանի վերին հատվածում՝ դրանք իրենցից ներկայացնում են երկու անկախ բռնակներ, որոնց օգնությամբ կարելի է կառավարել տաք և սառը ջրի հոսքը:
ՄԵԿ ԲՌՆԱԿՈՎ ԾՈՐԱԿՆԵՐ
Մեկ բռնակով ծորակները հնարավորություն են տալիս կառավարել ջրի հոսքն ու ջերմաստիճանը մեկ բռնակի օգնությամբ: Ծորակում գտնվող կերամիկական սկավառակները թույլ են տալիս անգամ մատի ծայրով կառավարել ջրի խառնումը` ձեր մյուս ձեռքը թողնելով ազատ`ցնցուղն օգտագործելու համար: Լծակները կարող են տեղակայված լինել կամ ծորակի վերին հատվածում կամ ծորակի մի կողմում:
Ծորակի մակերևույթը
Չժանգոտվող պողպատից և քրոմից ծորակները ձուլվում են ցանկացած ոճի խոհանոցին: Շողացող քրոմը խոհանոցին կփոխանցի փայլ և կշեշտի լվացարանների և շրջակա տարածքի գեղեցկությունը: Չժանգոտվող պողպատը հայտնի է իր հակաբակտերիալ որակներով։ Այն փոխանցում է պրոֆեսիոնալ տեսք ողջ խոհանոցին:
Որակյալ ծորակը մի ողջ կյանք կծառայի, այնպես որ ընտրեք այնպիսի ձևավորմամբ ծորակ, որը ժամանակի հետ միշտ համահունչ կլինի: Էժան ծորակ գնելը կեղծ տնտեսում է, քանի որ Դուք այն մի քանի տարուց ստիպված կլինեք փոխարինել: Եթե Ձեր բյուջեն սուղ է, փորձեք խնայել խոհանոցային այլ պարագաների վրա, բայց ոչ ծորակի:
Ընտրե՛ք այնպիսի ծորակ, որի հետ տրվում է նաև երաշխիք: Սա կխոսի այն մասին, որ արտադրողը համոզված է, որ իր արտադրանքը տարիներ շարունակ կծառայի: