ՈՏՔՈՎ ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ՆՈՐ GROHE ԾՈՐԱԿՆԵՐ
Այս առաջարկով Դուք հնարավորություն եք ստանում ակտիվացնել ջրի հոսքն ընդամենը ոտքով նուրբ հպվելով սենսորային հատվածին`առանց ձեռքերի մասնակցության:
Առավելություններից է` ավելի առողջ խոհանոցային միջավայրը, քանի որ տվյալ համակարգի շնորհիվ նվազում է լծակի վրայի բակտերիաներից խաչաձև աղտոտման հավանականությունը: Ծորակն էլ ավելի մաքուր է պահպանվում:
Ջրի ջերմաստիճանն այժմ կարող է նախապես կարգավորվել խառնող փականի միջոցով:
Հիանալի տարբերակ է նաև հաշմանդամների համար,կամ նրանց համար, ովքեր նորամուծություններ են փնտրում` կյանքն էլ ավելի հեշտ դարձնելու նպատակով:
ՀՊՄԱՆՀԱՏԿՈՒԹՅԱՄԲ ԱՎԵԼԻ ԽԵԼԱՑԻ ԽՈՀԱՆՈՑԱՅԻՆ ԾՈՐԱԿՆԵՐ
Հպման հատկությամբ խոհանոցային Grohe ծորակների նոր սերունդn առաջարկում է էլ ավելի առաջադեմ հատկություններ:
Այժմ ծորակը հնարավոր է տեղաշարժել առանց ջրի հոսքն ակտիվացնելու: Այն զգում է տարբերությունը:
Մաքրելո ւռեժիմն ակտիվացնելու համար պարզապես պետք է ութ վայրկյան տիպչել սենսորին, և հպումով միանալու գործառույթը երկու րոպեով կապաակտիվանա՝ այդպիսով ժամանակ տրամադրելով մաքրմանը:
ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԽՈՀԱՆՈՑԱՅԻՆ ԾՈՐԱԿՆԵՐ
Հաշվի առնելով ժամանակակից պահանջմունքները՝ ներկայիս խոհանոցներում հաճախ պատրաստման համար նախատեսված ծորակները տարանջատված են մաքրման համար նախատեսված ծորակներից, որոնցից յուրաքանչյուրը կցված է իր լվացարանին։ Այդպիսով խոհանոցային դիզայնը դառում էէլ ավելի արդյունավետ և վերանում էմեկ լվացարանի հետևանքով առաջացած խառնաշփոթը:
Grohe-նընդլայնում է պատրաստման համար նախատեսված լվացարանի ծորակների հնարավորությունները` այդպիսով խոհանոցը դարձնելով էլ ավելի համակարգված:
ՄԱՔՈՒՐ ԵՎՀԻԳԻԵՆԻԿ
Ձեր ծորակը մնում է մաքուր, անգամ, երբ ձեռքերը մաքուր չեն: Պարզապես հպվեք ծորակին դաստակով, ձեռքի հետին հատվածով կամ անգամ արմունկով` խուսափելով խաչաձև աղտոտումից և ծորակը կեղտոտելուց:
ԴԻԶԱՅՆԸ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ
Խելացի տեխնոլոգիան ուղղեկցվում է բացառիկ դիզայնով:
Պարզապես շոշափե՛ք ծորակն այն միացնելու կամ անջատելու համար:
Եթե Ձեր ձեռքերը մաքուր են, պարզապես բռնեք այն: Ջրի հոսքն ու ջերմաստիճանը կարող եք կառավարել լծակի օգնությամբ: Grohe Minta Touch–ը հիբրիդ ծորակ է, որը խելացի կերպով միավորում է երկու գործառույթները: