GROHE խելացի տուն. հավելվածով կառավարվող ջրի անվտանգության համակարգեր

GROHE խելացի տուն. հավելվածով կառավարվող ջրի անվտանգության համակարգեր

Smart Home կամ Խելացի տան մասին շատ հաճախ կարող եք լսել: Ձեր տան սարքավորումները հավելվածի կամ էլ ձայնային հրահանգի միջոցով կառավարելու կարողությունը համարվում է ապագայի տեխնոլոգիա: Փոխկապակցված, խելացի համակարգերը հնարավորություն են տալիս նվազեցնել ծախսերն ու ամենակարևորը խնայեն ձեր արժեքավոր ժամանակն ու իդեալական հարմարավետություն ստեղծեն ձեր տանը: Խելացի տունն օգնում է առօրյան ավելի հարմարավետ դարձնել՝ տանտերերին տալով գրեթե ամեն բան կառավարելու ու վերահսկելու հնարավորություն: Օրինակ՝ շարժման դետեկտորների շնորհիվ, երբ ինչ-որ մեկը մտնում է սենյակ, անմիջապես միանում է լույսը, արևի ճառագայթների որոշակի քանակից սկսած մթությունը սկսում է չքանալ և սենյակային ջերմաստիճանը սկսում է կարգավորվել ըստ նախատեսածի: Հենց այս բոլոր հնարավորություններն են, որ ավտոմատացնում են ամեն ինչ ու նույնիսկ անվտանգության համար շատ կարևոր հարցեր լուծում․օրինակ՝ գողերի ներթափանցումից պաշտպանվածություն, հրդեհային իրավիճակների անվատանգություն և այլն: Բայց այս բոլոր թվարկվածներին զուգահեռ, ինչ անել, երբ վնասը կարող է լինել ջրից, մթության մեջ ու շատ հանկարծակի: 

Մասնագետները պնդում են, որ աշխարհում մոտ 54 տոկոսի դեպքում գոնե մեկ անգամ ջրի արտահոսք կամ դրա հետևանքով լուրջ վնասներ պատահել են: Օրինակ Եվրոպայում ջրի վնասների վերանորոգման համար ծախսվող միջին գումարը մոտ 2.297 եվրո է, չնայած մոտ 93%-ը վնասների կարելի էր նախապես կանխել ու չհասնել կրիտիկական պահի: Հենց այստեղ է, որ ջրի անվտանգության խելացի համակարգերի GROHE Sense և GROHE Sense Guard սենսորները գալիս են օգնության: Անլար սենսորները տեղադրվում են լողասենյակներում, լվացքասենյակում, խոհանոցում: Համակարգը տանտերերին անմիջապես զգուշացնում է ցանկացած խնդրի մասին GROHE ONDUS հավելվածի միջոցով: 

Իսկ ինչ են իրենցից ներկայացնում GROHE Sense և GROHE Sense Guard սենսորները: Աշխարհում սանիտարատեխնիկայի առաջատար ու նորարարական լուծումներ առաջարկող GROHE ընկերությունը GROHE Sense սենսորի միջոցով օգնության է հասնում բոլոր մարդկանց, ովքեր շատ հաճախ մոռանում են ջուրը փակելու մասին: GROHE Sense սենսորը տեղադրվում է հատակին ու հայտնաբերում է ջրի արտահոսքը: Օրինակ՝ եթե սենսորի ներքևի հատվածը շփվում է արդեն ջրի հետ, այն անմիջապես զգոնության ահազանգ է ուղարկում GROHE ONDUS հավելվածին: Տագնապն ուղարկվում է օգտատիրոջը և որոշակի վթարային կոնտակտների: Սենսորը նաև չափում է սենյակի ջերմաստիճանն ու խոնավությունը ու տեղյակ պահում օգտատիրոջը՝ սահմանաված չափց շեղումներ արձանագրելու դեպքում: Այսպիսով՝ տանտերերը պաշտպանվում են ինչպես ջրի սառչելուց այնպես էլ բորբոսի վտանգից: 

GROHE Sense Guard սենսորը տեղակադրվում է անմիջապես ջրի խողովակի վրա ու վերահսկում է ջրի ճնշումը, համակարգի ջերմաստիճանը, ջրի արտահոսքն ու ջրի ընդհանուր սպառումը: Սենսորները ժամանակ առ ժամանակ փորձնական ջրի փոքր արտահոսք են թույլ տալիս՝ ստուգելու դրանց հայտնաբերման աշխատանքը, որպեսզի լուրջ վնասի դեպքում դրանք պատրաստ լինեն աշխատանքի: Ու ամենահետաքրքիր հնարավորությունը, որն ունի այս սենսորը, խողովակի վթարի ժամանակ այն ավտոմատ անջատում է ջրամատակարարումը, եթե այն գերազանցում է սահմանված չափը: 

Նշենք, որ GROHE Sense Guard և GROHE Sense սենսորներն աշխատում են GROHE ONDUS հավելվածի միջոցով: Ձեր սմարթֆոնում ունենալով այս հավելվածը կարող եք ցանկացած տեղ ու ցանկացած պահի հետևել ու կառավարել ձեր տանը կատարվող գործընթացներն ու ամենակարևորը՝ միշտ վստահ լինել, որ կարող եք ճիշտ ժամանակին կանխել տանը սպառնացող վտանգներն ու խնայել կլորիկ գումար: