Ասում են՝ խոհանոցը տան սիրտն է: Այն վայրը, որտեղ ձեզ լավ եք զգում, պատրաստում եք միասին ու տարվում այդ գործընթացով: Բայց խոհանոցում կա մի կետ, որտեղ բոլորն ամեն օր կանգ են առնում անհաշիվ անգամներ, օրինակ՝ բանջարեղեն կամ ափսեներ լվանալու համար: Գուշակեցիք՝ խոհանոցային լվացարանն է: Սանիտարական տեխնիկայի առաջատար գերմանական ընկերություններից GROHE-ն ներկայացնում է լրիվ նոր ձևաչափի լվացարաններ, որոնք ավելի հաճելի ու դյուրին են դարձնում դրանց օգտագործումը:
GROHE-ի խոհանոցային լվացարանները նախագծված են որպես իդեալական համադրվող լվացարաններ: Ինչ է սա նշանակում. դրանք համադրվում են բոլոր տեսակի, բոլոր ոճերի խոհանոցների հետ, բացի այդ, իդելական համադրվում են նաև GROHE-ի ծորակների, ջրի համակարգերի հետ: Այս ապրանքանիշի լվացարանները դիզայնի և հարմարավետության տեսանկյունից կատարյալ են, չեն առաջացնում ցալքուններ ու լվացարանի մոտ աշխատելիս չեն թրջում կանգնած մարդուն:
Կարևոր է մտապահել, որ GROHE-ի խոհանոցային լվացարանների բոլոր տարբերակները, օրինակ՝ երկտեղանոց լվացարանները, չորանոցով լվացարանները կամ մյուս տեսակները կարող են տեղադրվել հաշված րոպեների ընթացքում՝ առանց որևէ բարդության:
Հարմար են բոլոր տեսակի խոհանոցներին, բոլոր ոճերին․
GROHE-ի ամենափոքր չափսի խոհանոցային լվացարանները 16 սմ են, ու դրանք կարելի է տեղադրել խոհանոցային կահույքի ցանկացած հատվածում: Այսինքն՝ և անկյունային տարբերակների համար է հարմար, և՛ առանձին օգտագործվող տարբերակների: Ընկերությունն առաջարկում է 8 տարբեր դիզայնով լացարաններ՝ սկսած դասական մոդելներից մինչև մինիմալիստական տարբերակները: Բացի այդ, հաճախորդները կարող են ընտրել երկու տարբեր աստիճանի չժանգոտվող պողպատից և տարբեր հաստության (0,6մմ-1.0 մմ) պողպատի լվացարաններից:
Փոքր դետալներ, մեծ ազդեցություն
Ինչպես նշեցինք արդեն վերևում GROHE-ի խոհանոցային լվացարաններն ունեն դիզայներական բազմաթիվ լուծումներ ու չափսեր: GROHE-ն առաջարկում է մեկ, մեկ ու կես և երկու տեղանոց լվացարաններ տարբեր նորույթներով: Դրանցից երևի թե ամենակաևորներից մեկը ջրահեռացման գործառույթի իրականացումն է՝ առանց կեղտոտ ջրի մեջ ձեռքը մտցնելու: Մեկ այլ կարևոր բան է GROHE Whisper-ը, որն օգնում է նվազագույնի հասցնել հոսող ջրի աղմուկը կամ ափսեների ու բաժակների լվանալու ձայնը:
Հիշեցնենք, որ Հայաստանում գերմանական GROHE ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Modern Sanitaryware խանութ-ցուցասրահն է, որտեղից էլ կարող եք գնել ձեր խոհանոցին համապատասխան լվացարաններ ու դրանց համապատասխան այլ իրեր: