Grohe բրենդը, որն այսօր կատարելության, հուսալիության և նրբաճաշակության ամենավառ ներկայացուցիչներից մեկն է համաշխարհային շուկայում, մոտ մեկդարյա պատմություն ունի:
1936 թվականին Ֆրիդրիխ Գրոհե անունով մի մարդ գնեց 1911 թվականից գործող Berkenhoff & Paschedag անունով մետաղական ամրալարեր արտադրող գործարանըև սկսեց մասնագիտանալ լողասենյակների մետաղական ամրալարերի արտադրության ոլորտում: Այդ ժամանակ լողասենյակ կարող էին ունենալ միայն բավական հարուստ և կայացած մարդիկ, սխալ չի լինի ասել, որ լողասենյակ ունենալը ճոխություն էր շատերի համար: Մինչ գործարանը գնելը, Ֆրիդրիխ Գրոհեն աշխատել էր հոր ընկերությունում ու սա նրա առաջին ինքնուրույն փորձն էր:
Գրոհեն սկսեց գերմանական ստանդարտներին համապատասխան արտադրություն ապահովել և առաջին պատվերն արտասահմանից ստացավ 1938 թվակականին: Արդեն 1948 թվականին ընկերությունը վերանվանվեց Friedrich Grohe Armaturenfabrik-ի: 1960-ականներից սկսած ընկերությունը տարբեր մասնաճյուղեր սկսեց բացել տարբեր երկրներում, օրինակ՝ Ֆրանսիայում:
1962 թվականին ընկերությունը ձեռք բերեց Moen Mixing Faucet-ի արտադրության բացառիկ իրավունքը: Ալֆրեդ Մոենն ամերիկացի գյուտարար է, ով ստեղծել է տաք և սառը ջրերի խառնիչային ծորակը:
Արդեն 1983 թվականին ընկերության արտադրանքը Grome Marketing ընկերության միջոցով սկսեց հայտնվել նաև Մերձավոր Արելքում, Արևելան Միջերկրական երկրներում, Հյուսիսային և Արևմտյան Աֆրիկայում:
1990-ականներին ընկերությունը սկսեց գնել ծորակներ արտադրող ընկերություններ, իսկ 1996-ից ընկերությունն ընդարձակվեց դեպի Պորտուգալիա և Թաիլանդ:
Այժմ Grohe-ն սանտեխնիկա արտադրող ամենամեծ ընկերությունն է: Այն ապահովում է համաշխարհային շուկայի 8%-ը: 2017-ին Fortune ամսագրի Change the World վարկանշային աղյուսակում Grohe-ն եղել է միջազգային այն 50 ընկերություններից մեկը, որի ռազմավարությունը դրական ազդեցություն է ունեցել հասարակության վրա:
Grohe-ն այժմ ունի 6 հազարից ավելի աշխատակից, որից 2400-ն աշխատում են հենց Գերմանիայում: 2014 թվականից ընկերությունը LIXIL Group Corporation-ի մաս է հանդիսանում: Grohe-ն կարևորում է ժամանակակից տեխնոլոգիաները, դիզայնը, հուսալիություն ու ձգտում առաջարկել «Pure joy of water»` ջրի օգտագործումը հաճույքի վերածելով:
Այսօր Grohe-ն աշխարհին ամեն անգամ ներկայանում է ժամանակակից, նորարարական, հուսալի արտադրանքով, ինչպես օրինակ՝ GROHE Blue and Red ջրային համակարգերը, GROHE Sense ջրի անվտանգության համակարգը և շատ ու շատ այլ ապրանքներ, որոնք կծառայեն յուրաքանչյուր լողասենյակում և խոհանոցում տարիներով: Grohe-ն լավագույն համադրությունն է բարձր որակի և նորաձև դիզայնի:
Հիշեցնենք, որ Հայաստանում գերմանական Grohe ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Modern Sanitaryware խանութ-սրահն է, որտեղից էլ կարող եք ձեռք բերել օրիգինալ, բարձրորակ և նորաձև սանիտարական տեխնիկա Ձեր լողասենյակի և խոհանոցի համար։