Ապրիլի 17-22-ն անցկացվելիք Միլանի ամենամյա դիզայն շաբաթը նորարարական ճարտարապետությամբ ու բարդ նախագծային լուծումներով հետաքրքրվողների համար լավագույն իրադարձությունն է: Այս տարի GROHE-ի դիզայներների թիմը ցուցադրելու է բակում տեղադրվող դեռևս նմանը չունեցող համակարգը, ինչպես նաև բոլորովին վերափոխված ցուցասրահում առաջին անգամ հանրության դատին է ներկայացնելու նոր GROHE ATRIO SPA հավաքածուն: Նախագծողներն այն համարում են էլեգանտության և ճշգրտության նոր նմուշ:
Առևտրի տոնովաճառի շրջանակներում Միլանը ևս մեկ անգամ դառնալու է ճարտարապետների, ինտերիեր դիզայներների, լրագրողների և նորարարական տեխնոլոգիաներով ու ամենահետաքրքիր լուծումներով հետաքրքրվող հաճախորդների հանդիպման վայրը: Տոնավաճառի կենտրոնական մասը Salone del Mobile-ն է, որն ամեն տարի գրավում է հարյուր հազարավոր այցելուների: Դիզայներական էլիտան և երիտասարդ տաղանդները, ինչպես նաև համաշխարհային բրենդները քաղաքի կենտրոնում յուրօրինակ ցուցադրություններ են կազմակերպելու: GROHE-ն ու իր մրցանակակիր դիզայներների թիմը նույնպես այդ ամենի մասն են լինելու:
Grohe-ն այս օրերի ընթացքում ներկայացնելու է իր լավագույն նմուշները, որոնք արդեն հասցրել են թրենդ դառնալ ամբողջ աշխարհում: Ընկերությունը ներկայացնելու է իր GROHE ATRIO, GROHE ESSENCE, GROHE Lineare հավաքածուները, ինչպես նաև GROHE-ի ջրի RED և BLUE HOME համակարգերը, որոնք թույլ են տալիս անմիջապես ծորակից վերցնել եռման կամ խմելու համար հարմար և ֆիլտրված ջուր: Տոնավաճառը լավ առիթ է ՝ տանը կամ բնակարանում թարմություն մտցնելու համար:
Հայաստանում GROHE ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Modern Sanitaryware խանութ-ցուցասրահն է: Այստեղ անձամբ կարող եք ծանոթանալ հավաքածուներին, ինչպես նաև ձեռք բերել ամենանորարարական ապրանքանիշներից մեկի արտադրանքը: