Երբ մտածում եք մաքրության մասին, ի՞նչն է առաջին հերթին գալիս Ձեր մտքին: Դե, իհարկե, ոչ թուղթը: Դուք անկասկած կմտածեք թարմ, հոսող ջրի մասին: Ջուրը, որն ամենաբնական մաքրող միջոցն է: Այն նուրբ և հոգատար է Ձեր մաշկի հանդեպ և շատ արդյունավետ ազեցություն է թողնում նրա վրա: Դա է պատճառը, որ մաքրության համար դեռ վաղեմի ժամանակներից մարդիկ օգտագործել են հենց ջուրը: Մենք լվանում ենք մեր ձեռքերը, մարմինը, ինչը կազմում է մեր ամենօրյա հիգիենան. այն թարմացնող է, հանգստացնող և միշտ թողնում է հաճելի ազդեցություն:
Շատ մշակույթներում, զուգարանից օգտվելուց հետո ջրով լվացումն այնքան բնական է, որքան ձեռքերը լվանալն է: Եվ այսօր, երբ մեր հետաքրքությունն անձնական հիգիենայի և հարդարանքի ասպարեզում ընդլայնվում է, շատ ու շատ մարդիկ ցանկանում են ունենալ մաքուր և թարմ զգացողություն անգամ զուգարան այցելությունից հետո: Արդյունքում գնալով ավելի մեծ տարածում են գտնում հիգիենիկ ցնցուղով զուգարանները: Բեհեկի գործառույթով օժտված զուգարանները գնալով ավելի ու ավելի մեծ պահանջարկ են վայելում: Այժմ Grohe-ն ներկայացնում է հեղափոխական հիգիենիկ ցնցուղով զուգարանը` Grohe Spalet-ը, որը ապահովում է նուրբ բնական մաքրում օգտագործելով միայն ջուր:
Պատկերացրեք մաքրման միջոց, որը ոչ միայն հիգիենիկ է, այլև նուրբ և հաճելի է մաշկի համար: Այսպես Ձեզ խնամված և հարմարավետ եք զգում, բացի այդ ձեր մարմնից ինքնավստահություն է ճառագում: Նոր Grohe Sensia Arena-ն օգտագործում է ջրի բնական օգտակարությունը Ձեր մաշկը թարմացնելու և վերականգնելու նպատակով` թողնելով մաքրության զգացողություն` զերծ թղթի կոշտությունից և քիմիական նյութերի հետ շփումից: Ձեր իսկ լոգարանում Դուք ունեք հնարավորություն ավելի բարի լինել Ձեր մաշկի հանդեպ յուրաքանչյուր օր:
Վստահեք հիգիենայի վերջին միջոցներին – Grohe Sensia Arena-ն ներառում է տարբեր նորարարական տեխնոլոգիաներ, որոնք բոլորը միասին կնվիրեն Ձեզ 100% հիգիենիկ զուգարան: Զուգարանակոնքի ձևից մինչև բարձրակարգ ծածկույթ, որ առաջարկում են եռակի պաշտպանություն կեղտից, բակտերիաներից և կրային շերտից: Դուք կարող եք համոզված լինել, որ Ձեր զուգարանը միշտ փայլում է մաքրությունից և անչափ ապահով է: