Սանհանգույցի հետ միասին թե առանձին լողասենյակ. դրական և բացասական կողմերը  

Սանհանգույցի հետ միասին թե առանձին լողասենյակ. դրական և բացասական կողմերը   

Շատերն են դժգոհում իրենց լողասենյակի չափսերից, ոմանք ուզում են սանհանգույցն ու լողասենյակը միացրած տարբերակ ունենալ, իսկ ոմանք էլ ընդհակառակը՝ առանձին-առանձին: Բայց մինչ կտուկ որոշում կընդունեք ու կսկսեք տունը վերափոխել, լավ կլինի ծանր ու թեթև անեք ու հասկանաք, թե տվյալ տարբերակներից որն է ավելի խելամիտ ձեր տան ու ընտանիքի անդամների համար:  

Սանհանգույցի հարմարությունները կազմվում են մի քանի գործոններ․ օրինակ՝ լվացարանի բարձրություն, զուգարանակոնքի դիզայնը, լոգարանի կամ լողախցիկի դիզայնը: Երբ տանը մենակ ես ու քեզնից առաջ կամ հետո ոչ ոք հերթում չէ, շատ հեշտ է դասավորել սանհանգույցից օգտվելու հերթականությունը: Բայց օրինակ առանձին սենյակներ ոչ բոլոր մարդիկ են ուզում: Այն հիմնականում պատվիրում են փոքր բնակարանում շատ բնակիչներով ապրելու դեպքում: 

Միասին կամ առանձին լողասենյակ ունենալու որոշումը տանտերերինն է: Սանհանգույցի և լողասենյակի միացրած տարբերակն ավելի հարմար տարբերակ կլինի նրանց համար, ովքեր ունեն տարածքի խնդիր: Այս դեպքում մեծ տարածքը հնարավորություն է տալիս հարմար տեղավորել սպիտակեղենի պահարանը, զամբյուղը, լվացքի մեքենան, սանտեխնիկան և այլն։

Սենյակների առանձնացման խնդիրն առաջանում է, երբ մի բնակարանում ապրում են 4 հոգուց ավել մարդիկիկ: Բայց եթե այդ մարդկանց օրվա գրաֆիկները տարբերվում են ու առավոտյան ամենաթեժ ժամին նրանք իրար չեն բախվում, ապա այդ դեպքում էլ կարելի է խուսափել առանձնացված սանհանգույց ունենալու խնդրից: Հանդիպում են նաև այնպիսի դեպքեր, երբ առանձին սանհանգույց ունենալու կարիք է առաջանում, երբ ընտանիքի անդամներից մեկը պարբերաբար պետք է ջրային պրոցեդուրաներ ընդունի, իսկ մյուսները պետք է օգտվեն սանհանգույցից: 

Հարցի ֆինանսական կողմը․ 

Եթե բնակարանը հենց սկզբից չի ունեցել առանձնացված սանհանգույց, ու դուք ուզում եք այն առանձնացնել, ապա պատրաստ եղեք ֆինանսական մեծ ծախսերի: Պատը քանդելը, այդ ամենի իրավական կողմի ապահովելը շատ ժամանակ ու ջանքեր են պահանջում: Անհրաժեշտ սանտեխնիկայով երկու սանհանգույց կահավորելուց առաջ անհրաժեշտ է մի լավ հաշվարկելֆինանսական միջոցներն ու սխասվող ծախսերը։ 

Ե՞րբ է պետք ունենալ առանձին սանհանգույց։

Միասին սանհանգույցի առանձնացնելը շատ լավ որոշում կլինի հետևյալ դեպքերում՝

  • Շատ բնակիչներ նույն տանը: Որպեսզի զուգարանակոնքով լողասենյակը չդառնա կռվախնձոր ընտանիքի անդամների համար, պետք է այն առանձնացնել: Այս հարցն արդիական է, հատկապես, երբ տանը փոքր երեխաներ կան: Դուք չեք կարող ամեն օր հաշվարկել, թե ընտանիքի անդամներից յուրաքանչյուրն ինչքան ժամանակ կզբաղեցնի լողասենյակը ու երբ կհասնի ձեր հերթը: 
  • Եթե խոհանոցն ու լողասենյակը գտնվում են հարևանությամբ: Ինչքան էլ օդափոխություն կատարվի, այնուամենայնիվ, երբեմն հոտերը կարող են հայտնվել խոհանոցում: Այդ իսկ պատճառով փորձեք առանձնացնել ու հնարավորինս տարածություն թողնել: 
  • Տարեց բնակիչներ: Շատ մեծահասակներ իրենց նախասիրություններն ունեն, ու նրանց երիտասարդության տարիներին միացված սանհանգույցը համարվում էր ոչ նորաձև: Տանըպահպանելով այդ առանձին սենյակները՝ դուք նրանց հնարավորություն կտաք ավելի հարմարավետ միջավայրում իրենց զգալ:
  • Երբ ունեք սեփական տուն կամ մեծ բնակարան: Այս պարագայում նախատեսված է 2 առանձին սանհանգույց: Մեկը միասին է, որը հիմնականում լինում է ննջարաններից մեկի հարևանությամբ, իսկ մյուսը առանձին սանհանգույց է, որը սովորաբար լինում է դրսի դռանը մոտ: Այն ավելի շատ նախատեսված է լինում հյուրերիի համար: 

Իհարկե, առանձին թե միասին, ընտրելու եք դուք, բայց նախքան վերջնական որոշում կայացնելը, քննարկեք այն նաև ընտանիքի մյուս անդամների հետ, որոշեք դիզայնը, ու թող ձեր օրը սկսվի առանց «հերթում» սպասելու: