Բաց, թեթև գույներն ապահովում են սենյակի տրամադրությունը։ Խոհանոցը ևս բացառություն չէ, մանավանդ, երբ չափերով այն փոքր է։ Կան հատուկ հնարքներ, որոնք օգնում են տան այդ հատվածը վիզուալ դարձնել ավելի ընդարձակ, լուսավոր ու, իհարկե, նրբաճաշակ։
1. Օգտագործեք գույներ
Նոր գույնով խոհանոցը ներկելն այդքան էլ ծախսատար չէ, բայց կարող է էականորեն փոխել միջավայրը, լուսավորել սենյակը։ Սպիտակ խոհանոցներն ամենաոճայինն են այժմ, բացի այդ, դա հենց այն գույնն է, որ վիզուալ ընդարձակ տարածքի խաբկանք է ստեղծում։
Եթե նախընտրում եք ավելի պայծառ գույներ, ընտրեք դեղինի երանգ, այն արևոտ ու տաք խոհանոց կստեղծի։ Կանաչը խորհրդանշում է բնականությունը։ Ոչ ամբողջությամբ, բայց կանաչի երանգներ օգտագործելը նույնպես շատ ոճային ու հետաքրքիր լուծում է։
2. Ավելացրեք երկրաչափական նախշեր
Երկրաչափական նախշերը բավական նորաոճ են ներքին հարդարանքում այս պահին։ Ինստագրամը ողողված է երկրաչափական նախշեր պարունակող սփռոցներով, գորգերով, բարձիկներով։ Այսպիսի նախշեր օգտագործելը չափի հստակ զգացողություն է պահանջում, քանի որ չափից դուրս նախշազարդ խոհանոցը շատ ճնշող կլինի։ Փորձեք այն ճիշտ օգտագործել։ Օրինակ՝ ճիշտ նախշեր ընտրելով՝կարող եք ստանալ վիզուալ ավելի բարձր պատեր, առաստաղ։
3. Ավելացրեք հայելիներ
Հայելիները հնարավորություն են տալիս սենյակը դարձնել ավելի ընդարձակ ու դա հիանալի է։ Շատ մարդիկ հայելիներ օգտագործում են ննջարանում, լողասենյակում, բայց երբեք չեն մտածում, որ կարելի է խոհանոցում էլ կիրառել։ Խոհանոցային կահույքի արանքում, մեկ շերտ կարող է լինել հայելի։ Այն շատ գեղեցիկ ու նորաոճ կդարձնի խոհանոցը, բացի այդ ընդարձակ տեսք կհաղորդի։
4. Օգտագործեք արտացոլող մակերեսներ
Սա որպես հավելում հայելիներին։ Կարող եք կիրառել ապակյա սալիկներ, փայլող հատակ, չժանգոտվող պողպատե ծորակներ և այլն։
5. Հաջողություն խառնաշփոթին, բարի գալուստ մինիմալիզմին։
Խոհանոցը մի ծանրաբեռնեք շատ իրերով։ Ստեղծեք հավաք, կոկիկ միջավայր ու ամենակարևորն է՝մաքուր։ Չօգտագործվող իրերը, սարքերը հավաքեք խոհանոցից, դրանք ավելորդ տեղ են զբաղեցնում ու միշտ խառնաշփոթ ստեղծում։ Փոքր խոհանոցում ազատ տարածքը մինիմալիզմի գեղեցիկ դրսևորում է։
6. Ներկառուցվող հարմարանքներ
Օգտագործեք ներկառուցվող հարմարանքներ, այդ թվում՝ տեխնիկա և կահույք։ Այդպես ավելի շատ տարածք կմնա։ Ի դեպ, ներկառուցվող իրերը,եթե սպիտակ լինեն, դարձյալ ընդարձակության զգացումը մեծ կլինի։
7. Բնական լուսավորություն
Եթե հնարավորություն կա խոհանոցում ունենալ պատուհան, ապա հրաշալի է։ Բնական լուսավորությունը խոհանոցում շատ կարևոր է։ Մի ծածկեք այն վարագույրով կամ շերտավարագույրով, թողեք այն մնա հասարակ ու հաճախ բացեք թարմ օդի համար։
8. Ընտրեք սպասք լվացող կոմպակտ մեքենա
Կոմպակտ տարբերակներն ավելի փոքր են, ըստ այդմ՝ հնարավորություն են տալիս խնայել տարածք։ Մտածեք դրա մասին։
Իսկ թե ինչպիսի խոհանոցային ծորակներ, լվացարաններ և այլ սանիտարական տեխնիկա օգտագործե, այդ հարցում ձեզ կօգնեն «Մոդեռն» խանութ-սրահի մասնագետները։ Այցելելով Սայաթ-Նովա 37 հասցեում գտնվող մեր ցուցասրահը՝ դուք կստանաք բարձրակարգ խորհրդատվություն և հնարավորություն ընտրել սանիտարական տեխնիկա եվրոպական առաջատար բրենդներից։