Գրանիտե լվացարաններն սանտեխնիկայի աշխարհում նորություն չեն, սակայն այնքան հայտնիություն չեն վայելում, ինչպես օրինակ գրանիտի այլ մրցակիցները։ Կարևոր է չշփոթել մի շատ կարևոր հանգամանք, ինչպես այժմ նախկինում էլ շուկայում հասանելի են այնպիսի լվացարաններ, որոնք նման են գրանիտե տարբերակներին, բայց դրանք բնավ էլ գրանիտե չեն։
Գրանիտե լվացարաններն, ինչպես գիտեք, շատ ամուր են։ Այժմ աշխարհում գրանիտե լվացարաններ արտադրում են տարբեր ընկերություններ, բայց հատկապես Schock ապրանքանիշը համարվում է առաջատարն ու ոճ թելադրողը։ Այս ընկերությունը գրանիտե լվացարանների համար օգտագործում է 80-85 տոկոս գրանիտ, իսկ որպես մյուս հումք օգտագործում են նաև ակրիլ։ Սրա շնորհիվ լվացարանները շատ դիմացկուն են ջերմության նկատմամբ, բացի այդ այլ իրերի հետ շփումից գծեր չեն մնում լվացարանի վրա։ Խնամքի համար ինչ-որ քիմիական նյութեր պետք չեն, օգտագործեք ընդամենն օճառ և ջուր․ լվացարանը մշտապես մաքուր ու թարմ տեսք կունենա։
Schock ընկերությունը գրանիտե լվացարաններ արտադրում է արդեն 35 տարի, ամենահին արտադրողներից է համարվում։ Schock-ը գրանիտե լվացարաններ է առաջարկում 2 տարբերակով՝ CRISTADUR® և CRISTALITE®։ Այս տարբերակներով ընկերությունն առաջարկում է ավելի քան 200 մոդել 40 երանգով։
CRISTADUR-ն և CRISTALITE-ը թեև որոշակի տարբերություններ ունեն, սակայն իրենց միավորում է մեկ կարևոր հանգամանք՝ որակը։
Գրանիտե լվացարաններն ունեն մի շարք առավելություններ․
— բնական են, ունեն բնական երանգներ
— սննդի համար անվտանգ,
— ջերմադիմացկուն են
— այլ իրերի հետ կոշտ շփման ժամանակ չեն ճաքում, գծեր չեն առաջանում,
— մաքրվում են շատ հեշտ, հատուկ խնամք չեն պահանջում։
Այս բոլոր հատկանիշներին գումարվում է նաև մի շատ կարևոր բան՝ այն այնքան երկարակյաց է, որ տեղադրելուց հետո շատ երկար կարող եք լվացարանի փոխելու մասին չմտածել և ձեր գումարը ծախսել այլ իրեր գնելու համար։
Scock ընկերությունը դեռևս 2013 թվականին մի հետաքրքիր փորձ է կատարել իր արտադրած լվացարանների ամրությունը ստուգելու համար։ Մասնագետները խստորեն հորդորում են այն երբեք չկրկնել տնային պայմաններում, բայց այն ինչ դուք կարող եք տեսնել հոլովակում իսկապես ապշեցուցիչ է։
Հատուկ տարածքում մասնագետներն ատրճանակից հատուկ անկյան տակ կրակում են լվացարանի վրա․ արդյունքում նույնիսկ քերծվածք չի առաջանում։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, թե ինչքան ամուր ու բարձրորակ են գրանիտե լվացարանները։
«Մոդեռն» խանութ-սրահը գերմանական Schock բրենդի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Ամբողջ տեսականուն ծանոթանալու համար համեցեք Սայաթ-Նովա 37 հասցե։