Ինչ նյութից խոհանոցային լվացարան ընտրել 

Ինչ նյութից խոհանոցային լվացարան ընտրել 

Խոհանոցային կահույքի ամենակարևոր բաղադրիչներից մեկը լվացարանն է։ Այն պետք է առավելագույնս հարմար լինի և իհարկե, համապատասխանի խոհանոցի ներքին հարդարանքի ոճին։ Խահանոցային լվացարանները լինում են շատ տարբեր չափերի, ձևի, որակի, նյութերի, ինչպես նաև տարբեր տեղադրման եղանակների:  Նախապես որոշեք, թե ինչպիսի կառուցվածք եք ցանկանում ձեր լվացարանի համար՝ մեծ ուղղանկյուն, կլոր, երկտեղանոց, թե այլ տարբերակ։ Հաջորդ քայլով որոշեք, թե քանի տեղանոց լվացարնի կարիք ունեք դուք։ Լինում են մեկտեղանի, երկտեղանի և եռակողմ լվացարաններ: Դրանք կարող են լինել խորը կամ ոչ այնքան խորը, կամ դրանց համադրությունը: Մեկտեղանի լվացարանը իդեալական է ամաններ լվանալու համար և հիմնական օգտագործման համար, մինչդեռ երկտեղանի կամ եռակողմ լվացարանը բազմաֆունկցիոնալ է: Այս տարբերակը կհետաքրքրի նրանց, ովքեր խոհանոցից ունեն առավելագույն սպասելիքներ և մշտապես պատրաստում են ուտելիք: Հաջորդիվ ընտրեք ձևն ու չափը։ Լվացարանները հիմնականում լինում են ուղղանկյուն, բայց այժմ սանտեխնիկայի շուկան առաջարկում է ամենատարբեր չափերի և ձևերի լվացարաններ։ 

Այժմ ժամանակն է ներկայացնել, թե ինչ նյութից պատրաստված լվացարան ընտրեք, որպեսզի այն երկար ժամանակ չկորցնի իր տեսքն ու անվտանգ լինի խոհանոցում օգտագործելու համար։ Լվացարանի նյութի ընտրությունն այդքան էլ հեշտ չէ, թեև կմտածեք, որ մատչելի տարբերակ կարելի է ընտրել ու սահմանափակվել դրանով։ 

Չժանգոտվող պողպատ 


Չժանգոտվող պողպատից լվացարանները հասարակ են և դիմացկուն ջերմային տատանումներին։ Շուկայում առկա են չժանգոտվող պողպատից պատրաստված տարբեր տեսակի, չափի և ոճի լվացարաններ։ Ուշադրություն դարձրեք այսպիսի տարբերակ ընտրելիս նախապատվությունը տվեք առանց փայլի տեսակներին, քանի որ փայլունների վրա շատ արագ երևում են քերծվածքները։ Գնային սահմանները տարբեր են, ամեն ինչ կախված է ձևից, չափից և որակից։ 

Գրանիտե լվացարան

Ամենալավ տարբերակներից մեկն է խոհանոցի համար։ Այս նյութից պատրաստված լվացարանները ոչ միայն գեղեցիկ են նայվում, այլ նաև դիմացկուն են քերծվածքների և կեղտաբծերի առումով։ Գրանիտե լվացարանների գույները սահմանափակ են՝ հիմնականում մուգ բնական գույներ են։ Գրանիտե լվացարաննեն իրենց գույնի, տեսքի և որակի առումով իսկական գտածո են։ 

Կերամիկա

Այսպիսի լվացարանները պատրաստվում են կավից, որը բարձր ջերմությամբ մշակում է անցնում։ Այս տարբերակը նույնպես դիմացկուն է քերծվածքների և կեղտաբծերի առումով։ Կարելի է շատ հեշտ հոգ տանել այս լվացարանի մաքրության և դիմացկունության մասին։ Եթե ուզում եք սպիտակ լվացարան, ապա ավելի լավ է հենց այս տեսակի վրա էլ կանգ առնեք։ 

Թուջե լվացարան պատված էմալով

Էմալապատ լվացարանները վատ տարբերակ չեն։ Կարելի է տարբեր գունային երանգներով գտնել շուկայում։ Հիշեք, սրանք բավական ծանր լվացարաններ են, պետք է խոհանոցային կահույքն ու մնացած ենթակառուցվածքը հարմար լինեն դրան։ 

Բնական քար 

Բնական քարերի ընտրությունը կախված է նախընտրությունից։ Դրանք գունային շատ տարբերակներ չեն ունենում, բավական ծանր են լինում։ Ուշադրություն դարձրեք, որ որոշ քարեր հակված են շուտ կեղտոտվելուն, փորձեք ընտրել այնպիսին, որ երկար պահպանի իր տեսքը։ 

Կոշտ սինթետիկ նյութեր 

Կոշտ սինթետիկ նյութերն իդեալական են տարատեսակ հարթ մակերևույթներ պատրաստելու համար։ Բացի այդ, դրանք հարմար են խնամքի համար։ Շուկայում տարբեր գունային երանգներով կարող են հանդիպել։ 

Պղնձե լվացարաններ

Եթե ուզում եք ինչ-որ անօրինակ բան, ապա տեղադրեք պղնձե լվացարաններ։ Այն ոչ միայն հիանալի տեսք ունի, այլ նաև դիմացկուն է վնասվածքների տեսանկյունից, հակաբակտերիալ է։ Պետք է ընտրել ամենաբարձր որակի պղինձը, նվազագույնը՝ 99% պղինձ պարունակությամբ։ Չի կարելի օգտագործել քիմիական մաքրող միջոցներ, ուղղակի օճառ կիրառեք։ 

Սայաթ-նովա 37 հասցեում գտնվող «Մոդեռն» խանութ-սրահում կգտնեք խոհանոցային լվացարանների, ինչպես նաև սանիտարական այլ տեխնիկայի մեծ տեսականի՝ եվրոպական հայտնի բրենդերից։