Մարտի 11-15 գերմանական Ֆրանկֆուրտում անցկացվում է ամենամյա ISH ցուցահանդեսը, որի ընթացքում աշխարհի առաջատար բրենդները ներկայացնում են սանիտարական տեխնիկայի իրենց նորությունները։ Սա համաշխարհային մակարդակով առաջատար ցուցահանդես է, որտեղ ներկայացվում են լողասենյակների կահավորման պարագաներ, օդափոխության տեխնիկա, նորարարական տեխնոլոգիաներ։
Ընդհանրապես ISH-ն ունի երեք կարևոր բաղադրիչներ՝ ջուր, ջեռուցում, օդափոխություն։ Ամեն ինչ կառուցվում ու զարգանում է հենց այս ամենի շուրջ, հասարակությանը ներկայացվում են այս ոլորտում նորարարական լուծումներ ու տարբերվող դիզայն։ Այս տարի ցուցահանդեսին մասնակցում է 2532 տաղավար 57 երկրից։ Միայն Գերմանիան ներկայացված է 868 տաղավարով, մյուս 1664-ն այլ երկրներից են։
Ցուցահանդեսի կազմակերպիչները նշում են, որ տարածքն այս տարի ավելի մեծ է, զբաղեցնում է 275 հազար քառակուսի մետր։
Լողասենյակների վերաբերյալ տաղավարները բազմաթիվ են։ Այս տարվա օրակարգում լողասենյակի գույների թրենդներն են, ջրի խելացի համակարգերն ու կառավարումը։ Այս առումով այցելուները կարող են մասնակցել տարբեր պրեզենտացիաների, որոնց ժամանակ մասնագետները խոսում են դիզայնի, հարմարավետության, առողջության, ինչպես նաև ռեսուրսները խնայելու մոտեցումների մասին։
Ի՞նչ հայտնի բրենդներ են մասնակցում ցուցահանդեսին
Աշխարհում ամենահայտնի սանիտարական տեխնիկայի ցուցահանդեսին մասնակցում են համաշխարհային ճանաչելիության այնպիսի բրենդներ, ինչպիսիք են՝ Antonio Lupi-ն, Bette-ն, Grohe-ն,Art Ceram-ը, Ideal Standard-ը, Laufen-ը, Villeroy & Boch-ը և շատ ու շատ այլ հայտնի ընկերություններ։
«Մոդեռն»-ը հերթական անգամ ներկա է ցուցահանդեսին՝ ոլորտի նորություններին ծանոթանալու ևհաճախորդներին լավագույնը ներկայացնելու նպատակով։
Մեզ մոտ՝ Սայաթ-Նովա 37 հասցեում տեղակայված խանութ-ցուցասրահում ներկայացված է եվրոպական ամենահայտնի բրենդերի սանիտարական տեխնիկան։ Լողասենյակի և խոհանոցի կահավորման նորաձև նմուշներին ծանոթանալու և ձեռք բերելու համար այցելեք «Մոդեռն» խանութ-սրահ։