Իհարկե, լավագույն ու ամենաթանկարժեք սանտեխնիկայի մասին չհոգալու դեպքում, կարճ ժամանակ անց ձեր իրերը կկորցնեն իրենց փայլն ու տեսքը: Համոզված ենք, որ ձեզ նույնպես նյարդայնացնում են քրոմապատ ծորակների վրա առաջացող հետքերը։ Կեղտաբծերի պատճառով ծորակների կամ խողովակների իրական փայլն անհետանում է, ու տպավորություն է ստեղծվում, որ դուք դրանք երբևէ չեք էլ մաքրել: Իրականում միայն ջրով մաքրելն այստեղ բավական չէ, անհրաժեշտ է կիրառել նաև այլ մաքրող միջոցներ, որոնք կմաքրեն և կվերադարձնեն նախկին փայլը: Առաջարկում ենք հետևել մեր խորհուրդներին ձեր լողասենյակի և խոհանոցի ծորակների կամ այլ քրոմապատ իրերի վրա առաջացած հետքերը հանգիստ մաքրելու համար:
Մինչ բուն խորհուրդներին անցնելը ցանկանում ենք նշել, որ իրականում ձեր ընտրած կտորը կամ սպունգն առանձնապես դերակատարություն չունեն: Այսինքն՝ սպունգի կամ կտորի ընտրությունն առաջնային չէ, որովհետև դրանք արդյունավետ են միատեսակ: Բայց կարևոր է հիշել, որ սկզբում պետք է օգտագործել խոնավ կտոր, իսկ հետո մի լավ փայլեցնել չոր կտորով:
Մանկական յուղ
Չեք հավատա, բայց այս էժան միջոցը շատ լավ մաքրում է քրոմապատ մակերևույթը, վերադարձնում նախկին փայլն ու տեսքը: Մանկական յուղ շատ տներում կա, բայց եթե դուք չունեք, կարող եք ձեռքի տակ մի սրվակ պահել ու անհրաժեշտության դեպքում օգտագործել:
Քացախ
Քացախը բնական շատ ուժեղ մաքրող և ախտահանող միջոց է: Մի մոռացեք նաև, որ քացախը շրջակա միջավայրի համար ամենաանվտանգ միջոցներից է, ուստի դրա օգտագործումն ավելի նախընտրելի է, քան քիմիական այլ միջոցներինը:
Մանկական խոնավ անձեռոցիկներ
Լողասենյակում մանկական խոնավ անձեռոցիկներ շատ ընտանիքներ ունեն, ուստի այն միշտ ձեռքի տակ է, անհրաժեշտության դեպքում դրանցով մաքրեք ծորակները կամ այլ կեղտոտված իրերը:
Հին թեյ
Հին թեյը մի թափեք․ այն կարող եք օգտագործել քրոմապատ մակերեսը մաքրելու համար: Այսպիսով՝ կարիք չի լինի նոր միջոց գնելու, իսկ արդեն օգտագործած թեյով կարող եք լավ մաքրել ու փայլ հաղորդել ձեր ծորակներին:
Եղունգների լաքը հեռացնող հեղուկ
Այս հեղուկը շատ լավ մաքրում է ծորակները, շատ քիչ քանակությամբ հեղուկից լցրեք կտորի կամ սպունգի վրա ու մաքրեք։ Կարող եք նաև խոզանակով փորձել, եթե ինչ-որ հատվածներում կտորով լավ չի ստացվում: Մի մոռացեք վերջում չոր կտորով լավ մաքրել, որպեսզի փայլի:
Աղ
Աղը կարող եք օգտագործել ինչպես առանձին, այնպես էլ վերոնշյակ որևէ միջոցի հետ: Աղը բնականորեն լավ մաքրում է քրոմն ու գեղեցիկ փայլ հաղորդում:
Կերակրի սոդա և կիտրո
Հավանաբար այս տարբերակի մասին լսել եք: Անհրաժեշտ հատվածում ցանում եք սոդա, վրան լցնում կիտրոնի հյութ, մաքրում: Եթե ալերգիկ չեք ցիտրուսից, ապա կիտրոնը շատ լավ տարբերակ է: Բացի այդ, ձեր աշխատանքից հետո դեռ երկար անուշ բույրը կմնա լողասենյակում:
Ալյուր
Զարմացա՞ք: Պարզվում է, որ ալյուրը նույնպես կարելի է օգտագործել քրոմը մաքրելու համար: Լցրեք ալյուր այն հատվածում, որտեղ կեղտաբծեր են հայտնվել, այնուհետև տաք ջուր: Մաքրեք կտորով: Արդյունքից գոհ կմնաք:
Կոկա-Կոլա
Իսկ վերջում առաջարկում ենք քրոմապատ ծարակներից կեղտաբծերը հեռացնել Կոկա-Կոլայով: Գաղտնիք չէ, որ այն հեռացնում է ամենադժվար մաքրվող հետքերը, այնպես որ, եթե ձեռքի տակ կա այս հյութից, կարող եք լցնել ու մաքրել կամ խոզանակով կամ կտորով:
Եթե նկատեցիք, ապա առաջարկվող տարբերակներից բոլորն էլ կարելի է հեշտությամբ գտնել տանը, այնպես որ ծորակների նախկին փայլը վերականգնելու համար ձեզնից շատ գումար կամ ջանք չի պահանջվի, բայց լողասենյակից օգտվելը կլինի ավելի հաճելի:
____________________________________
«Մոդեռն» խանութ-սրահը տեղակայված է Սայաթ-Նովա 37 հասցեում: Այստեղ ցուցադրված են ծորակներ, ցնցուղներ, մետաղյա և կերամիկական լվացարաններ, լողասենյակի կահույք՝ հայելիով և առանձին պահարանով, տարբեր տեսակի և չափսերի ջրի պոմպեր, զուգարանակոնքեր, ինչպես նաև հիդրոմերսող լոգարաններ:
«Մոդեռն»-ը մի շարք եվրոպական կազմակերպությունների ներկայացուցիչն է Հայաստանում, ինչպիսիք են. «Reginox» (Հոլանդիա), «Jacob Delafon» (Ֆրանսիա), «Grohe», «Schock» (Գերմանիա) и «Pedrollo», «Latorre», «Emme Uno», «Hidra», «Dededimos Group», «Cordivari», «Fiore», « Baden Haus» (Իտալիա):
Մեր մասնագետները պատրաստ են մանրակրկիտ խորհրդատվություն տալ ցուցադրված յուրաքանչյուր պրոդուկտի վերաբերյալ և օգնել ճիշտ ընտրություն կատարել: