Մեր հերթական բլոգում անդրադառնալու ենք Իտալական հանրահայտ ապրանքանիշերից մեկին՝ Cisal-ին։ Այն ամբողջ աշխարհին հայտնի է իր նորաձև լուծումներով և եվրոպական ստանդարտների բարձր որակով։
Cisal ապրանքանիշի սանտեխնիկան պրեպիում դասի արտադրանք է։ Իտալական ապրանքանիշի արտադրանքը սպառվում է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում։ Իտալական այս բրենդի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում «Մոդեռն» խանութ-ցուցասրահն է, որտեղ էլ կարող եք ծանոթանալ և գնել բրենդի ինքնատիպ աարտադրանքը։ Հաճախորդները գնահատում են էսթետիկ, գրավիչ, նրբաոճ և ամենակարևորը բարձրորակ արտադրանքը։
Cisal ապրանքանիշի պատմությունը
Ընկերությունը հիմանդրվել է 1952 թվականին Լիբորիո Սոլդիի կողմից։ Կես դարից ավել պատմություն ունեցող ընկերությունն անցել է զարգացման և շուկայում իր անվիճելի տեղն ունենալու բոլոր փուլերը։ Ընկերությունը մասնագիտացած է ծորակներ, ջրային խառնիչների, ցնցուղների արտադրությունում։
Հաջողության գաղտնիքը գեղեցկության և կիրառելիության մեջ է։
Հավաքածուների արտադրության գործում ներգրավված են անվանի դիզայներներ։ Հանրաճանաչ հավաքածուների մշակման աշխատանքներին մասնակցել են այնպիսի վարպետներ, ինչպիսիք են՝ Ջիամպիերո Պեյան, Քարիմ Ռաշիդը, Ռաֆֆաելլա Վեկչին, Նեվիո Տելատին և այլ մասնագետներ։ Այդ իսկ պատճառով բոլոր հավաքածուներն էլ տարբերվում են ազդեցիկ արտաքինով և ոճային բազմազան լուծումներով, որոնք թույլ են տալիս ընտրել օպտիմալ տարբերակ ցանկացած ինտերիերի համար։
Ընկերության հիմնական գունապնակում են սևը, ոսկեգույնը, բրոնզագույնը և քրոմապատը։
Cisal ապրանքանիշի դիզայներական բյուրոն փորձեր է անում արտադրանքի ձևի, գունային երանգների և տարբեր նյութերի միացման հետ։ Ջրային խառնիչները, ցնցուղային համակարգերը պատրաստվում են արույրից և հետո պատվում քրոմով։
Ռեսուրսների տնտեսում
Cisal ընկերությունը նոր սանտեխնիկա ստեղծելու գործընթացում, օգտագործում է ժամանակակից տեխնոլոգիաներ, այդ իսկ պատճառով սանտեխնիկան ոչ միայն գնային առումով է հարմար, այլ նաև օգնում է տնտեսել ջուրը՝ տնտեսման ռեժիմում օգտագործելիս ապահովելով առավելագույն ֆունկցիոնալություն։
Սայաթ-Նովա 37 հասցեում գտնվող «Մոդեռն» խանութ-սրահում կգտնեքինչպես Cisal, այնպես էլ եվրոպական մյուս ամենահայտնի ապրանքանիշերի սանիտարական տեխնիկայի լավագույն նմուշները։ Լինելով հանրահայտ բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ մենք առաջարկում ենք միայն ամենաբարձ որակի, օրիգինալ արտադրանք։