Հիգիենիկ ցնցուղն էլ, բիդեն էլ ունեն մեկ կարևոր հատկություն՝ նվազեցնում են թղթի օգտագործումը: Բիդեն ունի տաք օդով չորացնելու հնարավորություն, բայց ահա ցնցուղի դեպքում, թուղթ ձեզ ամեն դեպքում պետք է լինելու: Բայց որ ջրով լվացումը շատ կարևոր ու անվնաս է, դա միանշանակ: Այնպես որ, ընտրեք այն տարբերակը, որն ամենաշատն է հարմար ձեզ ու ձեր ընտանիքին ու ձեր լողասենյակին:
Հիգիենիկ ցնցուղ
Սա ցնցուղ է, որն ամրանում է զուգարանակոնքի մոտ: Այն սովորական ցնցուղի նման է, որն օգտագործելու համար պետք չի լոգարանի մեջ մտնել կամ լողախցիկ: Դուք ցնցուղի աշխատանքն ամբողջությամբ կարող եք վերահսկել: Հիգիենիկ ցնցուղը շատ հարմար է, երբ լողասենյակը փոքր է ու դուք ունեք տեղի խնդիր: Այն ընդամենը պատին է ամրանում ու հավելյալ տարածք ձեզնից չի պահանջում: Ցնցուղ տեղադրելն ավելի էժան է լինում ու ցանկացած պահի կարող եք փոխել, գնել նոր ցնցուղ:
Բիդե
Բիդեն զուգարանակոնք հիշեցնող լվացարան է, որն օգտագործվում է զուգարանից հետո սեռական օրգանները ջրով լվանալու համար: Այն ոչ մի պարագայում պետք չէ օգտագործել զուգարանակոնքի փոխարեն ու դրա մեջ հոգալ կարիքները: Գոյություն ունեն բիդեի տարբեր տեսակներ: Գնելիս ուշադիր ընտրեք, թե հատկապես Ձեզ որ տեսակն է հարմար: Որոշ բիդեներ ունեն տաքացվող նստատեղ, որոշներն ապահովում են տաք ջուր, տարբերակներ կան, որոնք լվացվելուց հետո առաջարկում են տաք օդով չորացում:
Տարբեր մարդիկ տարբեր նախասիրություններ ունեն, ոմանք նախընտրում են մաքուր ջրով լվացվելուց հետո օգտագործել զուգարանի թուղթ, ոմանք՝ ուղղակի մաքուր սրբիչ, իսկ ոմանք էլ՝ տաք օդը:
Բիդեի տեղադրման առաջին նախապայմանը մեծ լողասենյակն է: Ձեզ անհրաժեշտ է տարածք, տարածք և կրկին տարածք: Դուք չեք կարող սանիտարական տեխնիկան ուղղակի իրար կողք շարել, դրանցից օգտվելու համար նվազագույն տարածք է պետք, բացի այդ, միայն իրար կողք դնելով ձեր շարժունակությունը լողասենյակում կսահմանափակվի ու ինչ-որ պահից կհոգնեցնի ձեզ:
Բայց եթե ունեք մեծ լողասենյակ, ապա ինչ խոսք, բիդեն ցանկալի սանտեխնիկա է լողասենյակում: Այսօր աշխարհում շատերն են ձգտում նմանատիպ հարմարության, քանզի այն առաջին հերթին առողջություն է և հետո միայն հարմարություն:
Բիդեից օգտվողները երբեմն նշում են, որ ջուրը ցողող հատվածները երբեմն խցանվում են: Սակայն այս հարցն այժմ այնքան հեշտ լուծելի է. տարբեր ընկերություններ արտադրում են այնպիսի բիդեներ, որոնց մասին հոգ տանել գրեթե պետք չի: Օրինակ՝ GROHE-ն ունի GROHE Sensia զուգարանակոնք-բիդե, որը մասնագետները համարում են ամենամաքուր վայրն աշխարհում: Այս վստահությունը նրանից է, որ սարքն ինքնամաքրվելու մեծ հնարավորություններ ունի ու բակտերիաները ոչ մի կերպ, ոչ մի տեղ չեն կարող թաքնվել, դե իհարկե տարրական մաքրությանը հետևելու մասին պետք է չմոռանալ:
Բիդեների մասին կարող եք կարդալ նաև մեր նախկին հրապարակումներից մեկը, որտեղ առանձնացրել ենք բիդեի օգտագործման 5 առավելություններ: