Լոգարանի ընտրություն՝ թուջե, պողպատե թե ակրիլե

Լոգարանի ընտրություն՝ թուջե, պողպատե թե ակրիլե

Եթե սկսել եք լողասենյակի վերանորոգման աշխատանքները, ապա պետք է համբերատար ու ուշադիր ընտրեք անհրաժեշտ սանտեխնիկան։ Այժմ շուկայում կարող եք գտնել տարատեսակ տարբերակներ, որոնց մեջ կողմնորոշվելու համար առաջնահերթ հետևեք 2 կարևոր սկզբունքի՝ հարմարավետություն և համապատասխանություն։ 

Քանի որ հոդվածում ներկայացնելու ենք լոգարանների ընտրության հարցը, ապա անհրաժեշտ է, որ լոգարանն առավելագույնս հարմարավետ լինի ու բացի այդ, համապատասխանի գույնով, դիզայնով ձեր ամբողջ լողասենյակի ներքին հարդարանքին։ 

Այս ամենին զուգահեռ ուշադրություն դարձրեք, թե ինչ նյութից պատրաստված լոգարան եք պատրաստվում տեղադրել ձեր լողասենյակում։ Մենք առանձնացրել ենք 3 հիմնական նյութեր ու կներկայացնենք դրանց առավելություններն ու թերությունները։ 

 

Ակրիլ` նորաձև լուծում լողասենյակի համար

Այս նյութից պատրաստված սանտեխնիկան լայն տարածում ունի, թեև համեմատաբար վերջին շրջանում են սկսել պատրաստել։ Ակրիլը մշակման փուլում բավական թեթև է, բարձր ջերմաստիճանում վերածվում է հեղուկի, որի միջոցով էլ հատուկ ձևերի մեջ են լցնում և ստանում ամենատարբեր դիզայնի սանտեխնիկա։ 

 

Եթե ձեզ առաջարկում են խանութում բավականին ցածր գնով ակրիլե լոգարան, ապա մի գնեք այն։ Ուշադրություն դարձրեք լոգարանի պատերի հաստությանը, այն պետք է լինի 5-6սմ։ Կարող եք լոգարանի որակը ստուգել նաև հատակի հարթությունը ձեռքով շոշափելով և լավ սեղմելով։ Եթե սեղմելիս զգում եք, որ ճկվում է, ապա համոզված եղեք, որ ձեզ ակրիլի փոխարեն առաջարկում են ուղղակի հասարակ պլաստմասե լոգարան։ 

 

Առավելություններ

-        Հարմարավետ ներքին տարածություն, որի վրա հնարավոր չէ սայթաքել:

-        Վերանորոգման պիտանելիություն։ Եթե քերծել եք ակրիլը կամ ինչ-որ հատված վնասել, ապա մասնագետը կարող է այն ծածկել նման նյութով։ 

-        Ջերմակայուն։ Երկար ժամանակ պահպանում է ջրի ընտրված ջերմաստիճանը։ 

Շուկայում կան ակրիլե տարբեր գույների և ձևերի լոգարաններ։ Ընտրության հնարավորությունը մեծանում է։ 

 

Թերություններ

-        Սպիտակ ակրիլն արագ դեղնում է։ Այս հարցում տարբեր վեճեր կան, որ եթե միայն ակրիլից է, չի դեղնում, իսկ եթե խառնուրդներ կան, ապա գույնը փոխում է։ 

-        Սպիտակ լոգարանում չի կարելի գունավոր հագուստ լվանալ, քանի որ գույնը կմնա պատերին։ Սա նույնպես վիճահարույց է, քանի որ նշվում է, որ ակրիլը ներկը չի ներծծում և օգտագործման ընթացքում մնում է սպիտակ։

-        Ակրիլե լոգարանը հեշտ է քերծել և հեշտ է վերականգնել։ Այս նյութից լոգարաններն ավելի թանկ են։

 

Լոգարաններ պողպատից՝ դասական լուծում

Պողպատը միշտ համարվել է էտալոն։ Պողպատե լոգարաններն իրենց տերերին կարող ենք ծառայել շատ երկար տարիներ։ Ավելի մատչելի է, քան ակրիլը և իհարկե, տեսքը համեմատաբար ավելի հասարակ է։ Պողպատե լոգարանները պատվում են մի քանի շերտ հատուկ էմալով, որը պահպանում է մետաղը։ 

 

Ինչին ուշադրություն դարձնել այսպիսի լոգարաններ գնելիս։ 

 

Դեֆորմացիան ամենատարածված խնդիրն է այսպիսի լոգարանների դեպքում։ Պողպատե լոգարան գնելիս փորձեք այն տեղաշարժել, եթե վիբրացիա զգացիք, ապա պատրաստված է բարակ մետաղից։ Սա նշանակում է, որ օգտագործման ընթացքում այն հնարավոր է դեֆորմացվի։ 

 

Առավելություններ․

-        Երկար օգտագործում

-        Երկարակյաց դեկորոտիվ ծածկույթ (էմալ)

-        Տեղափոխման և տեղադրման դյուրինություն

-        Մեծ տեսականի

 

Թերություններ․

-        Պողպատե լոգարանների պատերը բարակ են և ջուրը երկար տաք չի մնում

-        Կարող է ջանգոտվել

 

Թուջե լոգարաններ՝ վստահելիություն 

Եթե լողասենյակում ուզում եք որակյալ լոգարան ունենալ առանց ավելորդ շքեղությունների, ապա թուջե լոգարաններն իդեալական են։ 

 

Առավելություններ 

-        Կայուն են, ջուր լցնելու ժամանակ բարձր ձայն չի գալիս։

-        Ջերմակայուն են, հաստ պատերի շնորհիվ ջուրը երկար ժամանակ տաք է մնում։

-        Մատչելի են։

-        Պիտանի են օգտագործման անժամկետ 

 

Թերություններ ․

-        Ծանր է, տեղափոխման և տեղադրման համար․ հավելյալ ուժ է պետք։ 

-        Էմալը թուջին ավելի դժվար է կպչում և կարող է շատ շուտ մաքրվել կամ վնասվել հարվածի ժամանակ

 

Բոլոր տարբերակներն էլ առավելություններ և թերություններ ունեն, փորձեք գտնել ձեզ համար ամենալավ տարբերակը։ Ստեղծեք ձեզ համար հարմարավետ ու հաճելի միջավայր։ 

 

Ծանոթացե՛ք «Մոդեռն» խանութ-սրահի առաջարկած տեսականուն՝ այցելելով Սայաթ-Նովա 37։