Ինչպես ընտրել լողասենյակի ջրահեռացման համակարգեր

Ինչպես ընտրել լողասենյակի ջրահեռացման համակարգեր

Երբ նախատեսում եք վերանորոգում անել լողասենյակում, մի որոշում թվում է, թե փոքր է, բայց իրականում հսկայական նշանակություն ունի ամբողջ վերանորոգման և հետագայում նաև լողասենյակի բնականոն գործելու հարցում։ Խոսքը ջրահեռացման համակարգերի մասին է։ Հազարավոր համակարգեր կան, որ երևի թե կդժվարանաք հաշվել, բայց իրականում այդ հազարավորները բաժանվում են ընդամենը 2 խմբի՝ առաջինը կետանման համակարգերն են, իսկ երկրորդը՝ երկար։ Այս հոդվածում ներկայացնելու ենք մի քանի խորհուրդ, որոնք ձեզ հաստատ պետք կգան լողասենյակի վերանորոգման ժամանակ։ Հետևեք դրանց ու ընտրեք ձեզ ամենահարմար տարբերակը։ 

 

Կետաձև (կլորավուն) թե՞ երկար համակարգեր

Երևի թե նկատած կլինեք, որ կլորավուն ջրահեռացման համակարգերն ամենատարածվածն են։ Ամեն երկրորդ լողասենյակում կհանդիպեք հենց այդ տարբերակին։ Դրանք հիմնականում տեղադրվում են լողախցիկի հատակի մեջտեղում, ինչի շնորհիվ բոլոր կողմերից ջուրն ու կեղտը գալիս, այդպես հեռանում են։ Մի կարևոր հուշում ևս։ Ուշադրություն դարձրեք կլորավուն համակարգերի շրջանակին։ Դրանք կարող են լինել քառակուսի (ջրահեռացման համակարգի հատվածը կլոր) և հենց շրջանակաձև։ Եթե դուք ընտրեք շրջանակաձև տարբերակը, ապա այն տեղադրողը ստիպված հատակի վրա փորձելու է կլոր կտրվածք անել, իսկ քառակուսի տարբերակն ավելի հեշտ է տեղադրվում ու կտրվածքը հնարավորինս անվնաս է լինում։  

Երկար համակարգերն, ինչպես արդեն հուշում են, կառուցվածքով երկար են։ Այս տարբերակները միշտ ոճային տարր են ավելացնում լողասենյակում։ Սկսել են լայն տարածվել վերջին տարիներին միայն։ Այս տեսակի համակարգերը նույնպես կարող են տեղադրվել լողախցիկի հատակի մեջտեղում, բայց ավելի ընդունված է տեղադրել որևէ պատի երկայնքով։ Սա նշանակում է, որ ողջ ջուրը հանգիստ հոսելու է դեպի այդ գիծը։

Կարևոր է նշել նաև, որ երկու տեսակի համակարգերն էլ ջուրը հեռացնում են նույն արդյունավետությամբ: Ինչ վերաբերում է գնային տարբերությանը, ապա երկար համակարգերն ավելի թանկ են, քան՝ կլորավունները: 

 

Մեծ անցքեր թե փոքր անցքեր

Երկարավուն համակարգերի ընտրության պարագայում ջրահեռացման անցքերն ավելի շատ են ու ամբողջ ջուրը կհոսի մեկ ուղղությամբ: Որոշ հաճախորդներ նախընտրում են տեղադրել մեծ անքերով համակարգեր ու օգտագործել այն ամբողջ լողասենյակի հատակի համար և ոչ թե՝ միայն լողախցիկի: Ամեն դեպքում կլորավուն համակարգերի համար խորհուրդ է տրվում գնել 4” x 4” չափը: 

 

Դեկորատիվ թե անտեսանելի անցքեր 

Եթե արդեն ընտրել եք, թե ինչ տեսակի համակարգ եք ուզում, ապա վերջին շտրիխը դրա ոճն ու ամբողջ լողասենյակի հարդարանքը ճիշտ համադրելն է: Հիշեք՝ ջրահեռացման համակարգի դիզայնը նույնպես պետք է համապատասխանի ներքին հարդարանքին, հակառակ դեպքում այն վատ իմաստով աչքի կընկնի ու կփչացնի ձեր ամբողջ աշխատանքը: Հետևեք, որ նախշերը համապատասխանեն լողասենյակի դիզայնի հետ:

Բայց հիշեք, կարևոր է ընտրել համակարգի տեսակը, դիզայնը և չափը մինչև նորոգումը սկսելը, քանի որ ընթացքում փոփոխություններ անելը կարող է խնդիրներ առաջացնել օրինակ տեղադրման պարագայում:  

Modern խանութ սրահից կարող եք ձեռք բերել եվրոպական հանրահայտ բրենդերի թե՛ շրջանաձև, թե՛ երկարավուն ջրահեռացման բարձրակարգ համակարգեր։ Խանութ-սրահը գտնվում է Սայաթ-Նովա 37 հասցեում։