Գրասենյակային տարածքներում շատ կարևոր է աշխատակիցների համար ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք ոչ միայն չեն խանգարի բնականոն աշխատանքին, այլ ընդհակառակը՝ ավելի հարմար կդարձնեն տարածքում աշխատանքը:
Խոստովանեք, որ բավական քիչ գրասենյակներում եք խնդրել օգտվել սանհանգույցից ու զարմացած մնացել հարդարանքից ու հարմարավետությունից: Նույնը կարող ենք ասել նաև գրասենյակների խոհանոցների մասին: Սակայն տարբեր գրասենյակներում բազմաթիվ աշխատակիցներ իրենց աշխատանքային օրվա ընթացքում պարբերաբար օգտվում են սանհանգույցից ու խոհանոցից, և դրանց հագեցվածությունը հենց նրանց համար ամենակարևորն է: Գրասենյակային տարածքների սանհանգույցների կահավորման մասին մենք կպատմենք մեր հաջորդ հոդվածներում, իսկ այժմ ներկայացնում ենք Grohe-ի առաջարկած նորագույն լուծումներից մեկը խոհանոցային տարածքների, ինչպես նաև կոնֆերանս սրահների համար, որը կհավանեն թե՛ ձեր աշխատակիցները, թե՛ ձեզ մոտ տարբեր առիթներով հյուր եկող գործընկերներն ու ինչու չէ՝ մրցակիցները:
Grohe-ն գրասենյակային տարածքների համար առաջարկում է Grohe Blue (սառը ջրի համակարգ) և Grohe Red (տաք և եռման ջրի համակարգ) ջրային համակարգերի տարբերակները: Խմելու ջրի խելացի համակարգերն օրինակ խոհանոցում կամ կոնֆերանս դահլիճներում կարող են առաջարկել շատ սառը, սովորական կամ գազավորված, ինչպես նաև եռացող ջուր թեյի կամ սուրճի համար: Անշուշտ, այս համակարգերը խնայում են ժամանակ ու այլ ծախսեր, բայց ամենակարևորը դրանք ապահովում են բոլոր օգտվողների առավելագույն հարմարավետությունը:
GROHE Red և GROHE Blue համակարգերի մասին համաշխարհային տարբեր ընկերություններ դրական կարծիքներ են հայտնել՝ նշելով, որ օրինակ՝ Grohe Red-ն իդեալական է շատ արագ սուրճ կամ թեյ պատրաստելու համար գիտաժողովների, հանդիպումների ընթացքում, ու հյուրերը ստիպված չեն լինում սպասել, թե երբ կեռան մյուս թեյնիկներն իրենց բաժին մեկ բաժակ թեյը կամ սուրճն անշտապ վայելելու համար: Մյուս առավելություններից մեկն էլ այն է, որ նման ջրային համակարգեր ունենալն անվտանգ է հրդեհների տեսանկյունից, կտրուկ կրճատում է թեյնիկների օգտագործումը, ինչպես նաև խնայում է ծախսվող էլեկտրաէներգիան:
Նշենք նաև, որ Grohe-ի Red և Blue համակարգերը ֆիլտրում են ծանր մետաղները, ինչպիսիք են կապարն ու պղինձը, հեռացնում են ջրի համը և հոտը փչացնող նյութերը, ինչպիսք են քլորը և օրգանական միացությունները։ Այսպիսով ձեզ բաժին է հասնում թարմ ֆիլտրված ջուրը: