Ջերմապահպանիչ (թերմոստատիկ) խառնող փականը լավ ցնցուղի կարևոր մասերից է: Լինելով ապահով, հարմարավետ և խնայող՝ այն ապահովում է առավելագույն հաճույք լոգանք ընդունելիս` միևնույն ժամանակ պաշտպանելով Ձեզ և Ձեր ընտանիքին տաք ջրով այրվելու վտանգից:
Ի՞ՆՉ Է ԻՐԵՆԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՑՆՑՈՒՂԻ ՋԵՐՄԱՊԱՀՊԱՆԻՉ ԽԱՌՆՈՂ ՓԱԿԱՆԸ
Ջերմապահպանիչ խառնող փականը պահպանում է ջրի միևնույն ջերմաստիճանը լոգանքի ողջ ընթացքում: Այն պաշտպանում է Ձեզ դեպի ցնցուղ եկող ջրի ցանկացած հանկարծակի փոփոխությունից, այնպես որ, եթե հանկարծ որևէ մեկը բացի խոհանոցի ծորակը կամ քաշի զուգարանի ջուրը, Ձեր ցնցուղի ջերմաստիճանը կմնա անփոփոխ:
ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՇԽԱՏՈՒՄ ՋԵՐՄԱՊԱՀՊԱՆԻՉ ԽԱՌՆՈՂ ՓԱԿԱՆԸ
Ջերմապահպանիչ փականը խառնում է տաք և սառը ջուրը` դարձնելով այն Ձեր կողմից նախապես ընտրված ջերմաստիճանի և վայրկենապես արձագանքում է ջերմաստիճանի կամ ճնշման ցանկացած փոփոխության՝ այդպիսով վերակարգավորելով սառը և տաք ջրի խառնուրդը: Եթե հանկարծ սառը ջրի մատակարարումը խաթարվի, ջերմապահպանիչ փականն ավտոմատ կերպով կփակվի:
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՋԵՐՄԱՊԱՀՊԱՆԻՉԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ջերմապահպանիչ խառնող փականն առաջարկում է երեք հիմնական առավելություն` ապահովություն, հարմարավետություն և խնայողություն:
Ապահովություն – Ձեր կողմից նախապես ընտրված ջրի ջերմաստիճանը մնում է կայուն լոգանք ընդունելու ողջ ընթացքում, այսպիսով ջրի ջերմաստիճանի անսպասելի բարձրացումից այրվելու վտանգ չկա, ինչպես նաև ջերմաստիճանի անսպասելի անկումն էլ չի սպառնում Ձեզ: Grohe CoolTouch տեխնոլոգիան թույլ չի տալիս, որպեսզի արտաքին մակերեսը տաքանա և դրան հնարավոր չլինի դիպչել:
Հարմարավետություն – Մեր ջերմապահպանիչ խառնող փականները կպահպանեն Ձեր կողմից նախապես ընտրված ջրի ջերմաստիճանը` ընձեռելով Ձեզ լոգանքից հաճույք ստանալու հնարավորություն: Եթե Դուք ցանկանաք փակել ջուրը (օրինակ` շամպուն քսելու համար), ջերմապահպանիչը ավտոմատ կերպով կգտնի միևնույն ջերմաստիճանը, երբ այն կրկին միացնեք:
Խնայողություն – Տեղադրե՛ք ջերմապահպանիչ խառնող սարք և Դուք կխնայեք ջուր և էներգիա: Շնորհիվ իր արդյունավետության, ջերմապահպանիչ ցնցուղի խառնիչը կարճ ժամանակում կարդարացնի իրեն::
Շնորհիվ աննախադեպ աշխատանքի և Grohe TurboStat տեխնոլոգիայի` Grohe-իցնցուղի ջերմապահպանիչ խառնիչը մի քանի անկախ թեստավորումների ժամանակ զբաղեցրել է առաջին տեղը:
ԵՍ ԻՍԿԱՊԵ՞Ս ՈՒՆԵՄ ԴՐԱ ԿԱՐԻՔԸ
Այո, եթե Դուք ցանկանում եք կատարելագործել ջրի ջերմաստիճանը և Ձեր տան բոլոր անդամների համար ապահովել ապահով և հարմարավետ լոգանք: Ցնցուղի ջերմապահպանիչ խառնիչը հատկապես շատ կարևոր է այն տների համար, որտեղ կան երեխաներ կամ տարեցներ, ում մաշկն ավելի նուրբ է,և այրվելու վտանգն ավելի մեծ է:
Leave a Reply Cancel Reply
All fields are required