Grohe-ն 3-րդ անգամ արժանացավ «Գերմանական կայունություն» մրցանակին

Grohe-ն 3-րդ անգամ արժանացավ «Գերմանական կայունություն» մրցանակին

2018 թվականի դեկտեմբերի 7-ին 11-րդ անգամ անցկացվեց «Գերմանական կայունություն» մրցանակաբաշխությունը։Մրցույթի ժամանակ Grohe-ն 3-րդ անգամ մրցանակի է արժանացել: Grohe-ն ստացել է իր մրցանակը «Մեծ ընկերություններ» անվանակարգում՝ դառնալով «Ամենակայուն մեծ ընկերությունը Գերմանիայում»:

Այս մրցանակով Գերմանական կայունության հիմնադրամը բարձր է գնահատել ընկերությանը՝ հաշվի առնելով տնտեսական հաջողությունն ու հանրային պատասխանատվությունը, շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում օրինակելի վարքը:  Սա Եվրոպայի ամենամեծ և հեղինակավոր մրցանակն  է տարբեր կատեգորիայում էկոլոգիական և հասարակական պարտավորության համար: Մրցանակաբաշխությունն անցկացվել է Դյուսելդորֆում՝ գալա ընթրիքի ուղեկցությամբ, որին մասնակցել է նաև Grohe-ի գործադիր տնօրեն Թոմաս Ֆյուրը: Մրցանակը ստանալիս նա ասել է. «Ես հիացած եմ այն ճանաչումով, որ մենք մեր ստանձնած պարտավորությունների շնորհիվ ստանում ենք՝ Եվրոպայում կայունության ամենակարևոր նախաձեռնություններից մեկի կողմից: Այն փաստը, որ մենք կարողանում ենք հասնել այս գերազանց արդյունքին 3-րդ անգամ, հաստատում է, որ շարունակականությամբ և ինտենսիվությամբ Grohe-ն ձգտում է կայունության: Մենք շարունակելու ենք զարգացնել և արտադրել ինովացիոն և կայուն ապրանքներ, որոնք կօգնեն մեր հաճախորդներին արդյունավետորեն օգտագործել ջուրն ու էներգիան»: 

Տեղեկացնենք, որ Գերմանական կայունության մրցույթն անց է կացվում 2008 թվականից: Դրա գլխավոր նպատակն է քաջալերել էկոլոգիական և հասարակական պատասխանատվությունը: Այս մրցանակաբաշխությունը հաստատվել է Գերմանիայի իշխանությունների, տարբեր կազմակերպությունների, այդ թվում՝ UNESCO-ի և UNICEF-ի կողմից: Մրցանակներ են հանձնվում քաղաքների, ընկերությունների, ինչպես նաև անհատների, ովքեր կարևորում են կայուն հասարակության գաղափարը: 

Grohe բրենդը, որն այսօր կատարելության, հուսալիության և նրբաճաշակության ամենավառ ներկայացուցիչներից մեկն է համաշխարհային շուկայում, մոտ մեկդարյա պատմություն ունի: 

Այն սանտեխնիկա արտադրող ամենամեծ ընկերություններից է, ապահովում է համաշխարհային շուկայի 8%-ը: 2017-ին Fortune ամսագրի Change the World վարկանշային աղյուսակում Grohe-ն եղել է միջազգային այն 50 ընկերություններից մեկը, որի ռազմավարությունը դրական ազդեցություն է ունեցել հասարակության վրա: 

Grohe-ն այժմ ունի 6 հազարից ավելի աշխատակից, որից 2400-ն աշխատում են հենց Գերմանիայում: 2014 թվականից ընկերությունը LIXIL Group Corporation-ի մաս է հանդիսանում: Grohe-ն կարևորում է ժամանակակից տեխնոլոգիաները, դիզայնը, հուսալիություն ու ձգտում առաջարկել «Pure joy of water»` ջրի օգտագործումը հաճույքի վերածելով:

Այսօր Grohe-ն աշխարհին ամեն անգամ ներկայանում է ժամանակակից, նորարարական, հուսալի արտադրանքով, ինչպես օրինակ՝ GROHE Blue and Red ջրային համակարգերը, GROHE Sense ջրի անվտանգության համակարգը և շատ ու շատ այլ ապրանքներ, որոնք կծառայեն յուրաքանչյուր լողասենյակում և խոհանոցում տարիներով: Grohe-ն լավագույն համադրությունն է բարձր որակի և նորաձև դիզայնի: 

Հիշեցնենք, որ Հայաստանում գերմանական Grohe ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Modern Sanitaryware խանութ-սրահն է, որտեղից էլ կարող եք ձեռք բերել օրիգինալ, բարձրորակ և նորաձև սանիտարական տեխնիկա Ձեր լողասենյակի և խոհանոցի համար։