Եթե նախկինում Դուք պետք է թեյնիկ օգտագործեիք՝ ջուրը եռացնելու համար, ապա այժմ եռման ջուրը գալիս է ուղիղ ծորակից: Grohe RED համակարգը 3 կամ 6 լիտր եռմանջուր է պահպանում` պատրաստ օգտագործելու ցանկացած պահի:
Մի պահ մտածեք, թե քանի անգամ եք ունենում թեյնիկի կամ տաք ջրի կարիք խոհանոցում: Grohe RED համակարգի հետ Դուք կարող եք անիջապես եռման ջուր լցնել՝ առանց ստիպված լինելու սպասել: Այս համակարգը հաջողությամբ անցել է հաստատման բոլոր փուլերը և ունի հինգ տարվա գործարանային երաշխիք:
Grohe RED. ավելին քան պարզապես ջուր․
Երբ Դուք Ձեր խոհանոցային ծորակից պահանջում եք ավելին, քան պարզապես սառը կամ տաք ջուրն է, ընտրե՛ք Grohe RED համակարգը: Այն գերազանցում է սովորական ծորակներին և Ձեր խոհանոց է ներմուծում նոր հատկություններ, գործառույթներ և հարմարավետություն:
Grohe RED-ն ապացուցում է, որ հարմարությունը և շրջակա միջավայրի պահպանումը միմյանց կարող են իհակասել: Ի տարբերություն ջուր եռացնող սարքի՝ այս նորամուծության հետ Դուք կարող եք տաքացնել հենց այնքան ջուր, որքան Ձեզ անհրաժեշտ է: Այն խնայում է ջուրը, էներգիան և անգամ ծախսերը:
Grohe RED ֆիլտրող համակարգ․
Հագեցած է ամբողջական հնգաֆազ բարձրորակ ֆիլտրացիոն համակարգով: Ոչ մի ուրիշ տաք ջրի ծորակ ներկայումս օժտված չէ նման նորարարական ֆիլտրացման գործընթացով: Գրոհե Կարմիր ծորակը ֆիլտրացնում է ծանր մետաղները, ինչպիսիք են կապարն ու պղինձը, հեռացնում է ջրի համը և հոտը փչացնող նյութերը, ինչպիսք են քլորը և օրգանական միացությունները։ Այսպիսով Ձեզ բաժին է հասնում թարմ ֆիլտրացված ջուրը, որպեսզի ըմբոշխնեք Ձեր սիրելի մի բաժակ սուրճը կամ թեյը:
Grohe RED-ը միևնույն ժամանակ ամենաանվտանգ համակարգերից է։
Նորարարական լուծումների շնորհիվ այն պաշտպանված է թե՛ երեխաների օգտագործումից, թե՛ ծորակից կամ ջրի ցայտերից այրվածքներ ստանալուց։