GROHE Euphoria SmartControl ցնցուղային համակարգն ու դրա առավելությունները

GROHE Euphoria SmartControl ցնցուղային համակարգն ու դրա առավելությունները

Ամռան այս շոգին ցնցուղ ընդունելը դարձել է էլ ավելի հաճելի ու թարմացնող, բայց պատկերացրեք դուք ունեք այնպիսի ցնցուղ, որն ակնթարթային կարող է փոփոխվել ըստ ձեր ցանկությունների ու ցնցուղ ընդունելը դառնա կրկնակի հաճելի ու զվարճալի։ Այս անգան պատմելու ենք գերմանական GROHE Euphoria SmartControl համակարգի մասին։ Առաջատար GROHE ընկերությունն առաջարկում է իր հաճախորդներին միշտ նորարարական ու ամենանորաոճ սանիտարական տեխնիկան։

GROHE Euphoria SmartControl-ը մասնագետները վստահորեն համարում են «Արտադրված է Գերմանիայում» տեխնոլոգիայի և որակի արժանի արտադրանք։ Այս խելացի ցնցուցի գլխավոր առավելությունը համակցված, հարմարեցված միացման և անջատման հնարավորությունն է։ Փականները կարող են կարգավորել ջրի քանակը՝ կախված մարդու անհատական  տրամադրությունից այն կարող է լինել մերսող, նուրբ ցնցուղ ու ընդհակառակը՝ թարմացնող ջրի ուժեղ հոսք։ Ընդամենը մեկ հպումով դուք կարող եք փոխել ցնցուղի շիթի տեսակները։ Առաջին սեղմակն, օրինակ՝ ակտիվացնում է Euphoria ձեռքի ցնցուղը։ Այն հետաքրքիր է նրանով, որ առաջարկում է առավելագույն ճկունություն, որով դուք կարող եք ջուրն ուղղել դեպի այն հատվածը, որտեղ դրա կարիքը կա։ Մեջտեղի կոճակը ապահովում է ամբողջ խելացի կառավարումը։ ActiveRain տարբերակի շնորհիվ ընդամենը մեկ հպումով կարող եք ընտրել ուժեղ շիթը, որը դուրս կհանի շամպույնը կամ ընդհակառակը՝ կընտրեք ամենանուրբ շիթը, որի ընթացքում կմոռանաք առօրյա հոգսերն ու կհանգստացնեք նյարդերը։ Երրորդ կոճակը նախատեսված է կատարյալ հանգստության համար։ Ջրի անջատումից հետո համակարգն ավտոմատ պահում է ընտրված ջրի ծախսի ծավալը մինչև հաջորդ ցնցուղ ընդունելը։

Նշենք, որ այս համակարգերը կարող են տեղադրվել շատ արագ, հարմար են բոլոր տեսակի լողասենյակների համար անկախ չափսերից ու դիզայնից։ Այս ցնցուղներն ունեն ջրի շիթի կարգավորման երեք տարբերակ։ Ցնցուղի գլխիկը կարող է լինել կլոր ու քառակուսի, ըստ հաճախորդի նախասիրության։ Ցնցուղը ճկուն է, հարմար տարբեր անկյունների տակ օգտագործման համար։