Ինչպե՞ս է աշխատում սննդի մնացորդների InSinkErator աղացը

Ինչպե՞ս է աշխատում սննդի մնացորդների InSinkErator աղացը

Ի՞նչ է սննդի մնացորդների աղացը:

Սննդի մնացորդների աղացը ժամանակակից խոհանոցային սարքավորում է, որն առաջարկում է սննդի մնացորդներից ազատվել հարմարավետ ճանապարհով: Այն տեղադրվում է անմիջապես խոհանոցային լվացարանի տակի հատվածում և մանրացված սնունդը հեռացնում է ջրատար համակարգով: 

InSinkErator աղացի միջոցով ցանկացած տեսակի սննդի մնացորդ կարող է անցնել խողովակներով: Այն օգտագործելը հեշտ է և ապահով, քանի որ այն աղում է սնունդն առանց դանակի և շեղբի, ինչպես նաև այն շատ անաղմուկ է:

Միայն մեկ կոճակ սեղմելով սննդի թափոնը վայրկենապես վերանում է:  Սա ավելի լավ տարբերակ է, քան այն աղբամանում թողնելը, ինչը դառնում է հոտերի, բակտերիաների և միջատների տարածման պատճառ, հատկապես երևանյան շոգ ամառվա ընթացքում: Վերջապես Դուք կարող եք հրաժեշտ տալ խոհանոցի աղբամանի հոտերին: InSinkErator սննդի մնացորդների աղացը աննկատ է, փոքր և առանց դժվարության հնարավոր է կցել գրեթե բոլոր լվացարաններին: Միակ բանը, որ անհրաժեշտ է, ստանդարտ խողովակներն են և մոտակայքում գտնվող էներգիայի աղբյուրը:  

Ինչպե՞ս է աշխատում աղացը:

Պարզապես միացրեք ծորակի սառը ջուրը, ապա սննդի մնացորդների աղացը, սննդի մնացորդները դրեք լվացարանի մեջ, որպեսզի InSinkErator-ը, որը փոխարինում է լվացարանի անցքը, կուլ տա դրանք: Սննդի մնացորդներն այնուհետև աղվում  են ներսում տեղադրված աղացող հատվածում  և վերածվում են մանր մասնիկների: Սննդի մնացորդներն ի վերջո հեղուկային մասսայի են վերածվում, ապա դուրս են մղվում աղացի միջից և հոսում կոյուղու խողովակներով:

InSinkErator աղացներն այնպես են ձևավորված, որ կարողանան աղալ ցանկացած տեսակի սնունդ, այդ թվում նաև մանր ոսկորներ, միս, ձուկ, կեղև, ձվի կեղև և այլն:

Սննդի մնացորդների աղացի գործունեության ողջ ընթացքում սառը ջուրը պետք է միացված լինի և այն պիտի շարունակի հոսել մոտավորապես 15 վայրկյան աղացն անջատելուց հետո: Օրվա ընթացքում տվյալ նպատակով օգտագործած ջրի միջին քանակը հավասար է զուգարանի ջուրը մեկ անգամ քաշելուն:

Ինչու՞ տեղադրել սննդի մնացորդների աղացը:

Ժամանակակից սննդի մնացորդների աղացն իսկապես մեծ առաջխաղացում է օրգանական սննդի մնացորդները տնօրինելու հարցում և սա հիանալի լրացում է ժամանակակից խոհանոցներում: Մեր խոհանոցները դարձել են ընտանիքների սոցիալական կենտրոնները, այսպիսով, արագ և հիգիենիկ կերպով սննդի մնացորդնեից ազատվելը հիանալի լուծում է զբաղված ընտանիքների համար:

Սննդի մնացորդները լվացարանով հեռացնելը վերացնում է խոհանոցից հոտերը, որ կարող էին գալ աղբարկղից և  նաև բացառում է միջատների ի հայտ գալը, ինչը կարող էր լինել հոտի հետևանք` հատկապես շոգ երևանյան ամռանը:

Հիմնական առավելությունները․

  1. Արագ և արդյունավետ միջոց սննդի մնացորդներից ազատվելու համար:
  2. Նվազեցնում է սննդի մնացորդների հետ կապված գործողությունները: 
  3. Վերացնում է հոտավետ խոհանոցային աղբաման ունենալու խնդիրը:
  4. Բարելավում է խոհանոցի ընդհանուր հիգիենան և սննդի պատրաստման տարածքը:
  5. Վերացնում է աղբամանի շուրջը և աղբամանը մաքրելու խնդիրը:
  6. Այլևս ոչ մի պոլիեթիլենային տոպրակներ և ոչ մի աղբ, որ առաջանում է դրանց հետևանքով:
  7. Օգնում է նվազեցնել թափոնների քանակը:
  8. Հեշտ է տեղադրել թե՛ նոր, թե՛ արդեն պատրաստի խոհանոցներում: