Իտալական Բոլոնիա քաղաքում սեպետմբերի 24-ին մեկնարկել է աշխարհում շատ հայտնի ու հեղինակավոր CERSAIE 2018 ցուցահանդեսը: Մինչև սեպտեմբերի 28-ը ճարտարապետության և լողասենյակի սանտեխնիակայի ամենահետաքրքիր ու օրիգինալ նորույթներին ծանոթանալ ցանկացողները հնարավորություն ունեն տեսնել, գնահատել աշխարհում հայտնի շատ բրենդների նմուշներ, մասնակցել հայտնի ճարտարապետերի ու ընկերությունների ղեկավարների անցկացրած սեմինարներին: Իտալիայում են հավաքվել ինչպես եվրոպական ընկերություններ, այնպես էլ չինական, թուրքական և այլն:
Modern-ի ներկայացուցիչները նույնպես Իտալիայում են և հետևում են ոլորտի նորություններին և տենդենցներին։
Ցուցահանդեսի ընթացքում մասնակիցները տարբեր տաղավարներում ոչ միայն ներկայացնում են իրենց արտադրանքն ու նորույթները, այլ նաև տեղում կազմակերպում վարպետության սեմինարներ՝ ցուցադրելով, թե իրենց արտադրանքն ինչ առավելություն ունի, ինչպես կարելի է տեղադրել և այլն:
CERSAIE 2018-ին մասնակցում են արդի ճարտարապետության, դիզայնի, սանիտարատեխնիկայի ոլորտը ներկայացնող տարբեր ընկերություններ: Ցուցահանդեսի հարյուրավոր տաղավարներում կարելի է գտնել օրինակ՝ լողասենյակի կահույք արտադրող ըներություններից սկսած մինչև տարատեսակ սալիկներ, պաստառներ, մանրահատակ ներկայացնող ընկերություններ:
Ցուցահանդեսին Իտալիայում նախապատրաստվում են մեկնարկից գրեթե մեկ տարի շուտ: Այս տարի, օրինակ՝ տաղավարներն ամբողջությամբ վաճառվել են ցուցահանդեսի մեկնարկից 6 ամիս առաջ: 161 հազար քմ տարածք զբաղեցնող վայրում (կազմակերպիչները նախատեսում են 2024 թվականին զբաղեցնել շուրջ 270 հազար քմ տարածք) ներկայացված է 840 տաղավար ավելի քան 40 երկրից: 181 տաղավարներում էլ ներկայացված են լողասենյակի կահույք ներկայացնող մասնակիցները: Ինչպես նշում են ցուցահանդեսի կազմակերպիչները, CERSAIE մի վայր է, որտեղ ամեն տարի հանդիպում են միջազգային ընկերություններ ու դիզայներներ, ճարտարապետներ, կապալառուներ և մանրածախ վաճառքով զբաղվողներ՝ ցուցադրելու կերամիկական սալիկների, պաստառների, փայտյա մանրահատակների կամ լողասենյակի կահավորման նոր թրենդներն ու ժամանակակից լուծումները:
Տեղեկացնենք, որ 2016 թվականին ցուցահանդեսին մասնակցել է 852 ընկերություն 38 երկրից, 2017-ին` 869 ընկերություն 41 երկրից: